Ցուկերբերգը հայտնվել է Ռուսաստանի նոր պատժամիջոցների ցուցակում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱմերիկյան Meta ընկերության հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ներառվել է Ռուսաստանի նոր պատժամիջոցների ցուցակում։ Համապատասխան ցուցակում ձեռնարկատիրոջ ընդգրկման մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ կայքում։
«Ստոպ ցուցակում» ընդգրկված են 29 ամերիկացիներ՝ բարձրաստիճան ղեկավարներից, գործարարներից, ռուսաֆոբ օրակարգը ձևավորող փորձագետներից և լրագրողներից, ինչպես նաև մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների կանայք», - ասվում է ԱԳՆ-ում։ Հստակեցվում է, որ նման միջոց է ձեռնարկվել ի պատասխան օրեցօր ընդլայնվող հակառուսական պատժամիջոցների։
Ցուկերբերգից բացի ցուցակում են ԱՄՆ փոխնախագահ Կամալա Հարիսը, ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակ Ջոն Քիրբին, Linked In սոցիալական ցանցի գործադիր տնօրեն Ռայան Ռոսլանսկին։