Դանիայի և Իսպանիայի վարչապետները հանդիպում են անցկացնում Զելենսկիի հետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եւ Իսպանիայի կառավարության ղեկավար Պեդրո Սանչեսը, որոնք գտնվում են Կիեւում, ներկայումս հանդիպում են անցկացնում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ:
Այդ մասին ասված է Դանիայի կառավարական դիվանատան՝ ապրիլի 21-ին հրապարակված հաղորդագրության մեջ: Կողմերը, մասնավորապես, կքննարկեն Ուկրաինայի իրադրության, այդ երկրի հետագա օգնության եւ մարդու իրավունքների հետ կահված իրավիճակի հարցերը: Ֆրեդերիկսենի խոսքով՝ նա Զելենսկիին կհավաստիացնի , «որ Դանիան կշարունակի օգնել Ուկրաինային», եւ որ արեւմտյան պետությունները միասնական են ուկրաինացի ժողովրդի աջակցության հարցում, հաղորդել էՏԱՍՍ-ը: