Իսրայելը պատրաստ է Երուսաղեմում ընդունել Պուտին-Զելենսկի հնարավոր հանդիպումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելը հաստատել է ՌԴ և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հնարավոր հանդիպումը Երուսաղեմում անցկացնելու պատրաստակամությունը:
Ինչպես գրում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է ՌԴ-ում Իսրայելի դեսպանը:
Նա հավելել է, որ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի պատվիրակությունները կարող են հանդիպումներ ունենալ Երուսաղեմում, ինչպես եղել է Ստամբուլում։