Ելքը պետք է գտնել, քանի դեռ բոլորը չեն մահացել. Թրամփը՝ ռուս-ուկրաինական հակամարտության մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինային և Ռուսաստանին նստել բանակցությունների սեղանի շուրջ և փոխզիջում գտնել։ Այս մասին հայտնում է The Hill-ը։
«Իմաստ չունի, որ Ռուսաստանն ու Ուկրաինան չնստեն և ինչ-որ համաձայնագիր չմշակեն։ Եթե նրանք դա շուտ չանեն, ոչինչ չի մնա, բացի մահից, ավերածություններից և ջարդերից»,- ասել է Թրամփը:
Նրա կարծիքով՝ «այժմ պատերազմ է, որը երբեք չպետք է լիներ»։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգների նախկին ղեկավարը կարծում է, որ հակամարտությունից ելքը պետք է գտնել, քանի դեռ «բոլորը չեն մահացել»: