Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ինչո՞ւ են Փաշինյանն ու Չավուշօղլուն խոսում «երրորդ ուժի» մասին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Iarex.ru-ն գրում է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր, ինտրիգային հայտարարություններ են արել։ «Պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման և Ադրբեջանի առաջարկած խաղաղության համաձայնագրի շուրջ, - ասել է Չավուշօղլուն, - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև քննարկումները շարունակվում են։ Մենք աջակցում ենք այս գործընթացին։ Ի՞նչ վնաս Թուրքիայում հանդիպում անցկացնելուց, ինչու՞ է պետք երրորդ երկիր, Հայաստանը պետք է ավելի շատ քաջություն ցուցաբերի»։ Իսկ Փաշինյանը, խոսելով Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին, հայտարարել է. «Մենք չենք որոշել պատերազմ կլինի, թե ոչ, մենք ոչինչ չենք որոշել։ Այսօր ես ասում եմ, որ Հայաստանն ինքնիշխան երկիր է, և մենք պետք է մեզ վերադարձնենք ինչ որ բան որոշելու իրավունքը»։Այս երկու պնդումներին միավորում է ընդհանուր թեզը, որն է «երրորդ ուժի» գործոնը։ Չավուշօղլուն, խոսելով սահմանային համատեղ հանձնաժողովի ստեղծման և խաղաղության համաձայնագրի մասին, նկատի չունի այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել անցյալ տարեվերջին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև։ Խոսքը վերաբերում է ԵՄ-ի միջնորդությամբ Բրյուսելում վերջերս կայացած հանդիպմանը Ալիևի և Փաշինյանի միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ Ինչ վերաբերում է Փաշինյանին, ապա նա ակնարկում է նաև, որ ղարաբաղյան երկրորդ պատերազմը սանձազերծել է արտաքին խաղացողներից մեկը, և բոլորի համար պարզ է, թե ում են ուղղված նման մեղադրանքները։ Բայց չէ՞ որ հենցինքն ու իր կառավարությունը բոլոր ջանքերը գործադրեցին բանակցային գործընթացի բովանդակությունը փոխել համար, որը Հայաստանին դիվանագիտական ​​մեկուսացման մեջ դրեց։ Ուստի բաց թողնվեց այն պահը, երբ հնարավոր էր պայմանավորվել Լեռնային Ղարաբաղի շուրջ յոթ շրջանները  Բաքվին փուլային փոխանցելու, Ղարաբաղին միջանկյալ կարգավիճակ տալու և խաղաղապահներ տեղակայելու մասին։

Այս ամբողջ ընթացքում Երևանին ուղղակիորեն ասվել է, որ հայկական կողմից զիջումների բացակայությունը կարող է հանգեցնել պատերազմի վերսկսման, և որ Բաքվի համար արտաքին քաղաքական բարենպաստ պայմաններ կձևավորվեն ռազմական սցենարի անցնելու համար։ Բրիտանացի փորձագետ Թոմաս դե Վաալը կարծիք է հայտնել, որ պատերազմի մեկնարկն ընտրվել է հաշվի առնելով միանգամից մի քանի գործոն՝ եղանակից ու սեզոնից մինչև ԱՄՆ-ի քաղաքական իրավիճակը։ Եվ երբ պատերազմը սկսվեց, Հայաստանն ու Ղարաբաղը կռվեցին մեկուսացման մեջ։ Լեռնային Ղարաբաղի հանձնումը կանխորոշված ​​էր: Կողմերը համաձայնվել են բանակցություններին Ռուսաստանի և անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինի ազդեցության շնորհիվ, և ռուս խաղաղապահները տեղակայվել են Լեռնային Ղարաբաղում: Հիմա մենք ուրվագծեցինք առկա իրավիճակը, բայց դա մանրակրկիտ ուսումնասիրվում և վերլուծվում է ոչ միայն Ադրբեջանում և Հայաստանում։ Միևնույն ժամանակ պարադոքս է այն, որ որոշ փորձագետներ կանխատեսում էին ապագայում ռուսական միջնորդական ջանքերի դեգրադացիայի հնարավորությունը։ Պատահական չէ, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին սրացումից հետո կողմերը միաձայն, բայց տարբեր ձևերով ու տարբեր պատճառներով մեղադրել են ռուս խաղաղապահներին, և փաստացի իրավիճակի մեղքը բարդել Ռուսաստանի վրա։

Եթե ​​խաղաղապահները լքեն Լեռնային Ղարաբաղը, և այդ տարածքն ամբողջությամբ անցնի Բաքվի վերահսկողության տակ, ապա Երևանը, բնականաբար, ոչ թե իրեն, այլ Մոսկվային կմեղադրի Լեռնային Ղարաբաղի հանձնման համար։ Մյուս կողմից, ֆորմալ առումով Մոսկվան բոլոր հիմքերն ունի հայտարարելու ՀԱՊԿ անդամներից մեկի համար իրական ռազմական սպառնալիքի առկայության մասին, և դրա հիման վրա հայտարարի անդամ երկրների բանակներից խաղաղապահ ուժեր ստեղծելու իրավունքի մասին։ Եթե հաջողվի՝ ՄԱԿ-ի դրոշի ներքո, եթե ոչ, ապա ՀԱՊԿ դրոշը ևս միանգամայն բավարար կլինի։ Գլխավորն այն է, որ ՀԱՊԿ խաղաղապահ կորպուսի ներդրումը կարող է իրականացվել ո՛չ Հայաստանի անունից, ո՛չ ի պաշտպանություն Ղարաբաղի, ո՛չ էլ Ադրբեջանի դեմ։ Խոսք է լինելու կողմերի տարանջատման մասին։ Դա ցույց կտա տարածաշրջանում ռուսական շահերի իրավունքների անվիճելիությունը, Ռուսաստանի արբիտրային կարգավիճակը, ինչպես նաև խաղաղությունը կոլեկտիվ կերպով ապահովելու գործնական կարողությունը։ Բայց դա տեսականորեն: Գործնականում, Թուրքիան, որը սկսել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, տարանջատում է Ռուսաստանը Երևանից, Հայաստանի համար հանում է թուրքական սպառնալիքի գործոնը, որպեսի փոխի նրա քաղաքական ուղղվածությունը։

Այդ առնչությամբ շատ թուրք վերլուծաբաններ սկսել են տարակուսել «փաշինյանական քայլից» հայտարարելով, որ «Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունները ոչ տնտեսական, ոչ էլ քաղաքական նշանակություն չունեն»։ Նրանցից ոմանք իրենց կանխատեսումներում ավելի հեռուն են գնում ասելով, որ Փաշինյանը դիմելով արևմտյան սփյուռքին ձգտում է փոխել Ռուսաստանի հետ հարաբերությունների ձևաչափը, նվազեցնել նրա ազդեցությունը տարածաշրջանում։ Նա Մոսկվայի առաջ դնում է ոչ այնքան Երևանի, որքան տարածաշրջանային այնպիսի նպատակներ, որոնց կարող են աջակցել Արևմուտքում։ Ըստ թուրքական Cumhuriyet թերթի, «Ռուսաստանի ռազմավարական թիկունք Անդրկովկասում նրա ազդեցության թուլացումը Թուրքիայի համար աշխարհաքաղաքական նոր հեռանկարներ է բացում»։ Տեղի ունեցողի լույսի ներքո Անդրկովկասի վրա Թուրքիայի աշխարհաքաղաքական վերահսկողությունը վերականգնելու փորձը տրամաբանական քայլ է։ Ավելին, նրա համար այնտեղ հիանալի կամուրջ կա ի դեմս Ադրբեջանի։

Ամերիկյան Washington Examiner հրատարակության համաձայն Բաքուն, Երևանը և Անկարան ներքաշվել են բազմակողմ աշխարհաքաղաքական բարդ խաղի մեջ այն վստահությամբ, որ կկարողանան ապահովել իրենց ցանկալի վիճակ տարածաշրջանում։ Ի՞նչ է նշանակում այդ ամենը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное