«Ինտերը» պատրաստ է 80 միլիոն եվրոյով վաճառել Լաուտարո Մարտինեսին
ՍՊՈՐՏԻտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» պատրաստ է վաճառել արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսին, եթե ստանա 80 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է ESPN-ը:
24-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են Լոնդոնի «Տոտենհեմն» ու «Արսենալը»: Նշվում է, որ Լաուտարո Մարտինեսը երջանիկ է միլանյան ակումբում եւ չի պահանջի տեղափոխություն:
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 29 հանդիպման, խփել 15 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում, Չեմպիոնների լիգայի 8 խաղում խփել է 1 գոլ:
Լաուտարո Մարտինեսի պայմանագիրն իտալական ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2026թ. հունիս: Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 70 միլիոն եվրո: