Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմության հանրահավաքը Երևանում. արդյո՞ք կհաջողվի թույլ չտալ Փաշինյանին հանձնել Արցախը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Eadaily.com-ը գրում է, որ երկարատև ընդմիջումից հետո Երևանում տեղի է ունեցել ընդդիմության հանրահավաքը։ Խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցություններն այն նվիրել են Արցախի (Լեռնային Ղարաբաղի) պաշտպանությանը։ Հանրահավաքը նախորդել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպմանը։

Հայ հասարակության մեջ հիմնավոր կասկածներ կան, որ բրյուսելյան հանդիպման ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Եվրամիության միջնորդությամբ խաղաղության պայմանագիր կնքելու համար կիրականացնեն կոնկրետ գործողությունների մեկնարկ Բաքվի հնչեցրած 5 սկզբունքների հիման վրա, որոնցից գլխավորը Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն է։ Մի խոսքով, չեն բացառվում կուլիսային այնպիսի նոր պայմանավորվածությունները, որոնց մասին միայն արձանագրված փաստից հետո է իմանում Հայաստանի ու Արցախի բնակչությունը։ 

Ավելին, Երևանն արդեն պաշտոնապես հայտարարել է, որ Ադրբեջանի ԱԳՆ-ի հնչեցրած հինգ սկզբունքներն ընդունելի են հայկական կողմի համար։ Միևնույն ժամանակ, վերջին ամիսներին Հայաստանի իշխանությունների հռետորաբանությունն ու գործողություններն ակնհայտորեն ցույց են տալիս Արցախի անվտանգության երաշխավոր լինելու Հայաստանի պարտավորություններից վերջնական հրաժարվելը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղը որպես ադրբեջանական տարածք ճանաչելու պատրաստակամությունը։ Դրա վկայությունն էր, օրինակ, մարտի վերջին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը կառավարության նիստում, որտեղ նա նախ ասել է, որ Ադրբեջանն ուզում է ավարտին հասցնել Արցախում էթնիկ զտումների իր քաղաքականությունը, իսկ ընդամենը մեկ րոպե անց, կարծես ոչինչ չի եղել, արդեն հայտարարել է, որ ոչինչ չի կարող ստիպել իրեն շեղվել Ադրբեջանի և Թուրքիայի հետ «խաղաղության դարաշրջան» բացելու ճանապարհից։ Միառժամանակ իշխանությունները փորձում են Արցախին բաժին ընկած բոլոր դժբախտությունների մեջ մեղադրել ռուս խաղաղապահներին ապատեղեկատվություն տարածելով առ այն, թե իբր Հայաստանի նախկին իշխանություններն արդեն իսկ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Արցախի մասով: Հարց է առաջանում. այդ դեպքում ինչի՞ մասին են Բաքուն և Երևանը այս ամբողջ տարիների ընթացքում բանակցություններ վարել, և ինչո՞ւ է այդ դեպքում Ալիևը Փաշինյանից պահանջում ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս, եթե դա արդեն արել են Հայաստանի նախկին իշխանությունները։ 

Այն, որ իշխանությունը կորցնելուց սարսափելի վախեցող Փաշինյանն այսքան վստահ գնում է Արցախը հանձնելու ճանապարհով, միայն մեկ բացատրություն ունի. նա վստահ է, որ հայ ժողովուրդը հաշտվել է պարտության մտքի հետ և պատրաստ է հրաժարվել իր պատմական հայրենիքի մի մասից սահմանների բացման  և Թուրքիայի ու Ադրբեջանի հետ առևտրից ակնկալվող հավանական «բարիքների» դիմաց։ Եվ հենց այդ տեսանկյունից էր կարևոր ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը, քանի որ գործող իշխանությունը տեսավ, որ հասարակության մեջ դեռևս չի կոտրվել դիմադրության ոգին, որ հասարակության մի զգալի հատվածը դեռ պատրաստ է պայքարել հանուն Արցախի։ Եվ այս ամգամ ցուցարարները, բացի արդեն ավանդական դարձած «Հայաստանն առանց Նիկոլ» և «Նիկոլ դավաճան» կարգախոսներից վանկարկել են «Հայաստան վեր կաց», «Արցախ վեր կաց» և «Հայ ժողովուրդ վեր կաց»։ Իսկ բուն հանրահավաքն ավարտվել էր Երևանի կենտրոնական հրապարակներից մեկում Արցախի Հանրապետության դրոշի ծածանմամբ։

Խորհրդարանական ընդդիմության հանրահավաքի կազմակերպիչներն իրենց հայտարարության մեջ պահանջել են Փաշինյանից դադարեցնել ադրբեջանա-թուրքական օրակարգի իրականացումը և հաստատել, որ Հայաստանը շարունակում է մնալ Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի երաշխավորը, ինչպես նաև բացառել Արցախի ցանկացած կարգավիճակ Ադրբեջանի կազմում:

Բայց ազդարարելով Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար փողոցային պայքարի նոր փուլի սկիզբը և իր կողմնակիցներին հնարավոր հաջողության հույս ներշնչելով՝ ընդդիմությունը՝ ի դեմս «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, պետք է ամեն ինչ անեն ընդդիմադիր ընտրազանգվածին հերթական անգամ չհիասթափեցնելու համար: Ի վերջո, գաղտնիք չէ, որ վերջին ամիսներին շատերն են հիասթափվել խորհրդարանական ընդդիմությունից իշխանությունների դեմ կոշտ փողոցային պայքարից հրաժարվելու պատճառով։ Դրա համար էլ ընդդիմությունը պետք է ապացուցի, որ 2020-2021 թվականների ձմռանը Փաշինյանին փողոցում տապալելուց հրաժարվելը և արտահերթ ընտրություններ անցկացնելուն համաձայնվելը դժբախտ սխալ էր, բացի դա անփոփոխ է Փաշինյանին հեռացնելու կուրսը։ Եվ ապացուցել այն, որ ընդդիմությունը չի պատրաստվում ուղղակի իշխանությունների դեմ պայքարի իմիտացիա անել հանգիստ սպասելով հաջորդ խորհրդարանական ընտրություններին (որտեղ Փաշինյանին հաղթելու ավելի քիչ շանսեր կունենա, քան ուներ 2021 թվականի ամռանը) այն ժամանակ, երբ վերջնականապես Արցախը կորցված կլինի։

Առաջիկա շաբաթները ցույց կտան, թե որքան լուրջ են ընդդիմության ներկայիս առաջնորդների մտադրությունները։ Նրանց առջև բարդ խնդիր է դրված, որն է, չկորցնելով իրենց համախոհների վստահությունը, պայքարի ու բողոքի ցույցերի մեջ ներգրավել մարդկանց այն հսկայական զանգվածին, որը, ընդհանրապես լինելով Փաշինյանի դեմ, հիասթափվել է քաղաքականությունից և փակվել իր հարմարավետության գոտու անձնական փոքրիկ աշխարհում։ Միայն այն դեպքում, երբ այդ հսկայական զանգվածի գոնե մի մասին հնարավոր լինի ներգրավվել փողոցային պայքարի մեջ, այդ դեպքում Փաշինյանին տապալելու ընդդիմության հնարավորությունները կտրուկ կաճեն։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное