Ակադեմիկոս Գունդարովը խորհուրդ է տալիս COVID-19-ից ապաքինվածներին դիմել հոգեբույժի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆNovostivl.ru-ն գրում է, որ «Սվոբոդնայա Պրեսա»-ի փոխանցմամբ ռուս բժիշկ և համաճարակաբան, ակադեմիկոս Իգոր Գունդարովն ասել է, որ այսօր շատ մարդիկ, ովքեր ապաքինվել են Covid-19-ից, սխալվում են կապելով որևէ առողջական խնդիր կորոնավիրուսային վարակի հետևանքների հետ։ Օրինակ տրամադրության փոփոխությունները, հոգնածությունը, քնի ֆիզիոլոգիական խանգարումները հիվանդություն ունեցող մարդկանց ամենատարածված բողոքներն են։
Համաճարակաբանը կարծում է, որ ապացուցելու համար, որ կորոնավիրուսը մարդու առողջության համար բարդություններ է առաջացնում, անհրաժեշտ է որոշակի ուսումնասիրություններ կատարել։ Պետք է տարբեր վարակներով առնվազն հարյուր մարդ վերցնել և մանրամասն ուսումնասիրել դրանց հետևանքները օրգանիզմի վրա։
Իգոր Գունդարովը վստահ է, որ այդ ընդհանուր հիվանդությունները կապված չեն Covid-ի հետ: Մասնագետը շեշտը դնում է այն հանգամանքի վրա, որ եթե կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած հիվանդության ժամանակ ուղեղը խառն է լինում, հիշողության մասնակի կորուստ է լինում, ապա անհրաժեշտ է անհապաղ դիմել հոգեբույժի, այլ ոչ թե վարակաբանի։ Միայն հոգեբույժը կարող է ճիշտ և որակյալ օգնություն ցուցաբերել այդ դեպքում։
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am