Իրանը Հայաստանում բացում է բիզնես-կենտրոն որոշակի լրացուցիչ ֆունկցիաներով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆTsargrad.tv-ն գրում է, որ Իրանը Հայաստանում բացում է բիզնես-կենտրոն որոշակի լրացուցիչ ֆունկցիաներով: Այդ տեղեկությունը տարածել են իրանական լրատվամիջոցները։ Նշվում է, որ երկիրը պատրաստ է հարևանների հետ լայն համագործակցության։ Ըստ իրանական Mehr լրատվական գործակալության Իրանի՝ Հայաստանում բիզնես կենտրոն բացելու մասին տեղեկությունը լրատվամիջոցներին
հայտնել է Իրանի աշխատանքի և կոոպերատիվների նախարարության միջազգային հարցերով գլխավոր տնօրեն Համեդ Ֆորուզանը։
Նշվել է, որ գործարքը կուղեկցվի հարևանների միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ։ Ավելին, Իրանը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ երկրներից իրենց միակ ցամաքային հարևանն է, և այդ առումով նման հնարավորությունները չպետք է բաց թողնվեն։ Հայաստանն իր հերթին, ըստ Իրանի Առևտրի պալատի ղեկավարի տեղակալ Մոհամմադ Կարբասիի, ավելի վաղ պատրաստակամություն էր հայտնել ներդրումներ կատարել հարևան երկրի ավտոարդյունաբերության մեջ։ Կարբասին կարծում է, որ դա հիանալի հնարավորություն է Հայաստանի տարածքով իրանական ապրանքները Եվրոպա արտահանելու առումով։
Ինչ վերաբերում է բիզնես կենտրոնին, ապա, ըստ հաղորդագրության, այնտեղ կբացվի նաև ուսումնական կենտրոն։ Բացի այդ, իրանցի դասախոսները պատրաստ են թոշակառուներին և հաշմանդամություն ունեցող անձանց ապահովագրության և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել:
Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը
www.1or.am