Լավրովը և Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել. ինչ են քննարկել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունների հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի դրույթների կատարման ընթացքը։
Կողմերը վերանայել են եռակողմ համաձայնագրերի դրույթների կատարման ընթացքը, ներառյալ տարածաշրջանի ապաշրջափակման աշխատանքային խմբի գործունեությունը, հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի ստեղծման աշխատանքները, ինչպես նաև Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների համար պայմանների ձևավորումը: