Մեդվեդևը կանխատեսել է միջազգային կառույցների փլուզում՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌուսաստանի դեմ աննախադեպ պատժամիջոցները կհանգեցնեն բոլոր միջազգային կառույցների հետագա փլուզմանը և միջազգային իրավունքի նորմերի լիակատար անտեսմանը։ Նման կարծիք է հայտնել երկրի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
Նրա խոսքով` անօրինական պատժամիջոցները միշտ էլ պատճառ են դառնում միջազգային իրավունքի համակարգի դեգրադացիայի: Նախատեսվող սահմանափակող միջոցներից տուժելու է ՄԱԿ-ը։
Մեդվեդևը նաև նշել է, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը (ՄԻԽ) Ռուսաստանի համար կորցրել է իր լեգիտիմությունը։