Ուկրաինան բանակցություններում ամենից շատ վստահում է Թուրքիային. Չավուշօղլու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ՆԱՏՕ-ի երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան աջակցում են հանրապետությունում բանակցային գործընթացը շարունակելու գաղափարին, հայտնում է CNN Türk-ը։
Նրա խոսքով՝ Բուչայում տիրող իրավիճակը ազդել է բանակցային գործընթացի ընթացքի վրա, սակայն այն չի դադարեցվել, և կողմերը պատրաստ են և աջակցում են Թուրքիայում բանակցողների հանդիպում կազմակերպելու գաղափարին։
«Մենք (Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբային) ասացինք, որ կանենք այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր կողմից, և նա ասաց, որ բանակցություններում ամենից շատ վստահում է Թուրքիային։ Մենք նշել ենք, որ Թուրքիայում սպասում ենք բոլոր կողմերին` շուտափույթ և ամբողջական հրադադարի համար, ինչպես նաև, որ մնացած բանակցությունները կարող են տեղի ունենալ Թուրքիայում», - ասել է Չավուշօղլուն։