Ալավերդիում ամուսինը իր կնոջը և 2 անչափահաս տղաների մորը սպանել է դավաճանության պատճառով (ֆոտո)
ԻՐԱՎՈՒՆՔՔննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Ալավերդի քաղաքի բնակչուհի Ս.Կոնյանի սպանության դեպքի առթիվ:
«Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունից ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի իր բնակարանում հայտնաբերվել է Ս.Կոնյանի դին:
Ս.Ստեփանյանը հայտարարել է, որ 2015 թվականի հուլիսի 26-ին՝ ժամը 08:20-ի սահմաններում, նշված բնակարանում ինքն է կնոջը դանակով հարվածներ հասցրել՝ իրեն դավաճանելու համար:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը:
Ս.Ստեփանյանը ձերբակալված է:
Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: