ՌԴ ՊՆ-ն հայտնում է Ուկրաինայում «Բուչայի սցենարով» նոր սադրանքների նախապատրաստման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինան ավարտել է Կոնոտոպում, Տրոստյանեցում, Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության մասնակցությամբ նոր սադրանքների նախապատրաստումը «Բուչայի սցենարով»: Այս մասին չորեքշաբթի ասել է ՌԴ Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի ղեկավար, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը, գրում է «Ռիա Նովոստի»-ն։
«Ներկայումս ավարտվել է Սումիի շրջանի Կոնոտոպ և Տրոստյանեց քաղաքներում, ինչպես նաև Կիևի շրջանի Բորոդյանկայում և Կատյուժանկայում քաղաքացիական բնակչության ներգրավմամբ նման սադրանքների նախապատրաստումը»,- ասել է նա։
Միզինցևի խոսքով՝ Կիևը ևս մեկ սադրիչ նյութ է նախապատրաստում խաղաղ բնակիչների մահվան մասին՝ «իբր ռուսական բանակի գործողությունների հետևանքով»։