ԵԱ․ Գաբրիել Սարգսյանը հաղթեց ադրբեջանցի Գադիմբայլիին և ընթացիկ առաջատարն է
ՍՊՈՐՏՍլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի անհատական առաջնության նախավերջին տուրում Հայաստանի հավաքականի առաջատար Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով պարտության մատնեց ադրբեջանցի Աբդուլա Գադիմբայլիին եւ 8 միավորով ընթացիկ առաջատարն է։
Նրան շրջանցելու հնարավորություն ունի միայն գերմանացի Մատիաս Բլյուբաումը, որը 10-րդ տուրում այժմ մրցում է ֆրանսիացի Մաքսիմ Լագարդի հետ։ Բլյուբաումը նախավերջին տուրից առաջ 7,5 միավորով միանձնյա առաջատարն էր։
Առաջնության ավարտին մնացել է մեկ տուր։