Եթե նույնիսկ ստորագրենք ամենահզոր խաղաղության պայմանագիրը, ՌԴ-ն կարող է 2 տարի անց վերադառնալ. Զելենսկի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական բանակը կրկին կարող է պատերազմ սկսել Ուկրաինայի հետ, նույնիսկ եթե կնքվի խաղաղության պայմանագիր:Պետք է միշտ պատրաստ լինել Ռուսաստանի Դաշնության հարձակումներին: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է korrespondent.net-ը։
«Մենք հասկանում ենք, որ եթե նույնիսկ ստորագրենք ամենահզոր պայմանագիրը, մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը կարող է երկու տարի անց վերադառնալ, մենք դա պարզ հասկանում ենք, և եթե ընդունենք դա, ապա կվարվենք համապատասխանաբար», - ասել է նա։
Զելենսկին հավելել է, որ բանակցությունների ընթացքում ուկրաինական կողմը ռուսական կողմին ասել է, որ Ուկրաինան չի վստահում Ռուսաստանի Դաշնության երաշխիքներին։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին:
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։
Ի պատասխան Արևմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը և ՎՏԲ-ն: Եվրամիությունը, ԱՄՆ-ն, Կանադան և մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա: