Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 21, մահվան՝ 4 նոր դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 21 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422 540-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8616 է:
Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 1 դեպք: Ապրիլի 1-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1677 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 293-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 55 է, ընդհանուր առողջացածներինը՝ 410 042, փաստացի բուժվողներինը՝ 2205: Մեկ օրում արվել է 2063 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 977 286 թեստավորում: