Զելենսկին հայտնել է, թե ինչ հետևանքներ կունենա Ուկրաինայի պարտությունը
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԵվրամիությունը կկորցնի իր ժողովրդավարական սկզբունքներն ու ազդեցությունը, եթե Ուկրաինան պարտվի Ռուսաստանի դեմ պատերազմում, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով Բելգիայի խորհրդարանում։
«Եթե մենք կորցնենք Մարիուպոլը և Ուկրաինայի մյուս քաղաքները, այլևս չի լինի ուժեղ Եվրամիություն: Որովհետև բռնապետությունը կգա ձեզնից խլելու այն, ինչ դուք ունեք և հպարտանում եք: Պարզ է, որ մենք դա ձեզ չենք ուզում: Մենք ձեզ չենք սպառնում, սա սպառնալիք չէ, սա իրականությունն է, փաստերի հաստատում, որը հստակ տեսանելի է Մարիուպոլից»,- Զելենսկու խոսքերն է մեջբերում РБК-Украина-ն։