Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին այցելել է Ադրբեջան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջեյմս Հեփին մեկօրյա այցով Բաքվում է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Սա Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի առաջին այցն է Ադրբեջան:
Այցի շրջանակներում նախատեսված են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումներ։
Կողմերի միջև քննարկման հիմնական թեմաներն են պաշտպանության ոլորտում Միացյալ Թագավորության և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունը, Ուկրաինայում տիրող իրավիճակը, Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները և խաղաղության գործընթացի ընթացքը, ինչպես նաև ականազերծման ոլորտում համագործակցությունը։