Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 30)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - ԱՄՆ` Բժիշկների օր, Իսպանիա` Ծաղկի օր, Մալայզիա՝ Սուլթան Կալանտանի օր, Պաղեստին՝ Հողի պաշտպանության օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1856 -Ղրիմի պատերազմի ավարտով Փարիզում կնքվել է հաշտության պայմանագիր, ըստ որի` Սևաստապոլի և ղրիմյան այլ քաղաքների փոխարեն, որոնք անցել են Ռուսաստանին, Թուրքիան ստացել է Կարս քաղաքը, Մոլդովայի կոմսությունը, և Դանուբ գետի դելտան:

1913 –ծնվել է օպերային երգիչ Նար Հովհաննիսյանը։

1935 –վախճանվել է կոմպոզիտոր Ռոմանոս Մելիքյանը։

1936 –ծնվել է արձակագիր Նորայր Ադալյանը:

1981 - ԽՍՀՄ-ն առաջին անգամ անցել է ամառային ժամանակի։

1984 –վախճանվել է հայ խորհրդային պատմաբան Հրանտ Օգանեսովը:

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Չեխիայի հետ:

-միջազգային Կարմիր խաչ կազմակերպության միջնորդությամբ Ասկերանի շրջանում իրականացվել է հայ և ադրբեջանցի ռազմագերիների և զոհերի աճյունների ղարաբաղյան պատերազմի ընթացքում արձանագրված ամենամեծ փոխանակումը:

1998- կայացել է արտահերթ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որտեղ Ռոբերտ Քոչարյանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության նախագահ։

2004-Հայաստանի Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը ծեծի է ենթարկվել իր տան մերձակայքում:

2007-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը միաձայն ընդունել է Հրանտ Դինքի սպանությունը դատապարտող բանաձև, որում հատուկ մատնանշվել է, որ «Ակոս»-ի խմբագրապետը «դատական հետապնդման էր ենթարկվում Թուրքիայի քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածով` հայերի 1915 թվականի կոտորածը ցեղասպանություն որակելու համար»:

2011-Րաֆֆի Հովհաննիսյանը դադարեցրել է հացադուլը, բայց նշել, որ պայքարը չի դադարեցնում:

2016- ԱՄՆ-ի Հավայի նահանգը ճանաչել է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1432 —ծնվել է օսմանյան սուլթան, մուսուլմանական զավթիչ Մահմեդ 2-րդը, որի օրոք Բյուզանդական կայսրությունը դադարել է գոյություն ունենալ:

1746 - ծնվել է իսպանացի հայտնի գեղանկարիչ Ֆրանցիսկո Գոյան։

1757 —ծնվել է ֆրանսիացի ֆիզիկոս, քիմիկոս ժան Ֆրանսուա Պիլատեր-դե-Ռոզիեն, որը հանդիսանում է ավիացիայի պիոներներից մեկը:

1775 —Բրիտանական խորհրդարանը ընդունել է օրենք, ըստ որի` Հյուսիսամերիկյան գաղութներին արգելվել է բացի Բրիտանիայից առևտուր անել որևէ այլ մեկի հետ:

1791 — Ֆրանսիայի Ազգային ժողովը մտցրել է երկարության չափման «Մետր» հասկացությունը, որը հավասար է փարիզյան զուգահեռականի մեկ 40 միլիոներորդին:

1814 —հականապոլեոնական դաշնակցային զորքերը գրոհով գրավել են Փարիզը, որով իսկ վերջ են տվել Նապոլեոնական պատերազմներին:

1820 —առաջին ամերիկացի միսիոներներն են ափ իջել Հավայան կղզիներում:

1842- Ջորջիա նահանգի Լոնգ քաղաքի ամերիկացի բժիշկ Քրոուֆորդ Լոնգը առաջին անգամ կիրառել է անեսթեզիան վիրահատության ժամանակ։ Օգտագործվել է եթեր վզի ուռուցքի հեռացման ժամանակ:

1844 –ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ Պոլ Վեռլեն։

1850- ամերիկյան «Royal Adelaide» շոգենավը Մեծ Բրիտանական Մարգիտ քաղաքի մոտ վթարի է ենթարկվել բախվելով ժայռին, ինչի հետևանքով զոհվել է մոտ 400 մարդ։

1853 - ծնվել է հոլանդացի նկարիչ, պոստիմպրեսիոնիզմի և էքսպրեսիոնիզմի ներկայացուցիչ Վինսենթ վան Գոգը։

1858 —ֆիլադելֆիացի Հայմեն Լիպմենը արտոնագրել է մատիտ, որի ծայրին հարմարեցված է ռետին:

1867 - ԱՄՆ-ը 7,2 միլիոն դոլարով Ռուսական կայսրությունից գնել է Ալյասկան և Ալեուտյան կղզիները:

1880 —Ֆրանսիայում արգելվել է ճիզվիտների գործունեությունը:

1894 –ծնվել է ռուս խորհրդային ավիակոնստրուկտոր Սերգեյ Իլյուշինը:

1905 —Կրետե կղզում հույները ապստամբել են թուրքական կայսրության դեմ:

1925 –վախճանվել է ավստրիացի փիլիսոփա Ռուդոլֆ Շտայները։

1934 —«Պրավդա» թերթում առաջին անգամ օգտագործվել է «ՏԱՍՍ-ը լիազորված է հայտարարել» բառակապակցությունը:

1945- Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ խորհրդային և լեհական զորքերն ազատագրել են Գդանսկը:

1950 —Նյու Ջերսիում ցուցադրվել է նոր հայտնագործված ֆոտոտրանզիստորը:

1970 –ԽՍՀՄ-ում էկրան է բարձրացել Վլադիմիր Մոտիլի «Անապատի սպիտակ արևը» ֆիլմը, որ դարձել է կուլտային:

1972 —Վիետնամական պատերազմի ժամանակ հյուսիսվիետնամական զորքերը սկսել են Զատիկի գրոհային օպերացիան:

1976 —լոնդոնյան ակումբներից մեկում Sex Pistols խմբի առաջին համերգին հավաքվել է 50 հոգուց կազմված ամբոխ: Սկսվել է երաժշտական պանկ-շարժումը:

1987- լոնդոնյան աճուրդում 50 միլիոն դոլարով վաճառվել է Վան Գոգի «Արևածաղիկները» նկարը:

1989 - տեղի է ունեցել Լուվրի բուրգի հանդիսավոր բացումը։

2020 —վախճանվել է հույն քաղաքական գործիչ, գրող, հակաֆաշիստ Մանոլիս Գլեզոսը:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное