Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 29)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Մադագասկար՝ Ապստամբության հերոսների հիշատակի օր, Ռուսաստան՝ Իրավաբանական ծառայության աշխատողների օր, Չինաստան՝ Երիտասարդության օր, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն՝ Բոգանդիի օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1912-վախճանվել է գրող և դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանը:

1920-Ղաբաղյան ապստամբության ժամանակ Երևանից օգնության ուղարկված գնդապետ Թարվերդյանի զորախումբը հասել է Ղարաբաղ, որից հետո սկսվել են լայնամասշտաբ ռազմական գործողություններ:

1971 –վախճանվել է հայ խորհրդային դերասան Ավետ Ավետիսյանը:

2002- Միացյալ Նահանգները հայտարարել են, որ պաշտոնապես վերացնում են Հայաստանին և Ադրբեջանին զենք վաճառելու ինը տարվա գործող արգելքը, և որ Ադրբեջանին կտրամադրվի 4.4 մլն դոլարի ռազմական օգնություն՝ մոտավորապես այնքան, որքան Հայաստանին:

2006-Հայաստանյան բեռնատար ԱՆ ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Թեհրանի մոտակայքում գտնվող մարզական համալիրում՝ զոհեր չեն եղել, իսկ օդանավը այրվել է այն բանից հետո, երբ ինքնաթիռում գտնվող 12 անձինք դուրս են բերվել և տեղափոխվել անվտանգ վայր:

2007- Թուրքիայի Աղթամար կղզում վերաբացվել է հայկական Սուրբ Խաչ եկեղեցին: Վերանորոգված եկեղեցու կարմիր ժապավենը կտրել են Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, Թուրքիայի մշակույթի նախարար Աթիլա Քոչը և Հայաստանի մշակույթի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը:      

2009- որոշվել է, որ Հայաստանից օդային տրանսպորտով մեկնող ուղևորները 10000 դրամ ելքի տուրքը պետք է վճարեն ավիատոմս ձեռք բերելիս, ոչ թե օդանավակայանում:

2015-Գյումրիում տեղի է ունեցել «Հիմնադիր խորհրդարանի» հանրահավաքը, որը ուղեկցվել է միջադեպերով «Հիմնադիր խորհրդարանի» անդամներից մեկին դանակահարել են, հանրահավաքի մասնակիցների ուղղությամբ ձվեր նետել։

2019-Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անձնակազմը դատի է տվել Մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանին Կոնստանտին Օրբելյանին տնօրենի պաշտոնից ազատելու համար:

2020- վախճանվել է Ֆրանսիահայ ականավոր քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1430 - Օսմանյան Կայսրությունը գրավել է բյուզանդական Սալոնիկ քաղաքը:

1461 —Սպիտակ և Կարմիր վարդերի պատերազմի ժամանակ տեղի է ունեցել Թաուտոնի ճակատամարտը, որը հանդիսանում է այդ պատերազմի ամենաարյունալի ճակատամարտը:

1561 —ծնվել է իտալացի բժիշկ, ֆիզիոլոգ Սանտոնիո Սանկտորիուսը, որը աշխարհում առաջին անգամ հիվանդությունները ախտորոշելու համար սկսել է իրականացնել ջերմաչափում և պուլսի որոշում:

1638 —շվեդացի լյութերականները հիմնադրել են առաջին մշտական բնակավայրը Դելավերում:

1778 —անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկը դարձել է առաջին եվրոպացին, որը ափ է իջել Վանկուվեր կղզում:

1795 - գերմանացի մեծանուն երգահան ու դաշնակահար Լյուդվիգ վան Բեթհովենը առաջին անգամ համերգ է տվել Վիեննայում:

1798 - ֆրանսիացիները հայտարարել են Հելվետիկյան հանրապետություն ստեղծելու մասին, որը հետագայում դարձել է Շվեյցարիա:

1831- բոսնիացիներն ապստամբել են Օսմանյան Կայսրության դեմ:

1848 - Նիագարա գետի սառցակալման պատճառով Նիագարայի ջրվեժը դադարել է թափվել մոտ 30 ժամ:

1849 - Միացյալ Թագավորությունը գրավել է աֆղանական Փենջաբ քաղաքը:

1851-Ռուսաստանում ստեղծվում է «Կովկասյան գրաքննական կոմիտեն»:

1864- Մեծ Բրիտանիան Հունաստանին է հանձնել Իոնական կղզիները:

1871 - Վիկտորիա թագուհին բացել է Ալբերտ թագավորական սրահը:

1886 —հաղթանակ տոնելով Իոհաննես Ցուկերտորտի նկատմամբ՝ Վիլհելմ Ստեյնիցը դարձել է շախմատի առաջին պաշտոնական չեմպիոնը:

1891 –վախճանվել է ֆրանսիացի նկարիչ Ժորժ Սյորան:

1912-ենթադրաբար վախճանվել է Անտարկտիդայի անգլիացի հետազոտող Ռոբերտ Սկոտը:

1940-Անգլիայի բանկը թողարկել է առաջին թղթե փողերը, որոնք ունեցել են կեղծման դեմ բարձր պաշտպանվածություն՝ թղթի մեջ խրված բարակ մետաղական թել, սպիրալ:

1947 - Մադագասկարի բնակիչներն ապստամբել են ֆրանսիական տիրապետության դեմ:

1949 —վախճանվել է ռուս խորհրդային մանրէաբան, համաճարակաբան, ակադեմիկոս Նիկոլայ Գամալեան:

1967 - Ֆրանսիայում ջուր է իջեցվել առաջին միջուկային սուզանավը:

1974-Չինաստանի Սիան քաղաքի շրջակայքում բնակիչները պատահաբար հայտնաբերել են հազարավոր զինվորների արձաններ՝ «Տերրակոտյան բանակը», որը հողի տակ է գտնվել ավելի քան 2 000 տարի:

1982 – վախճանվել է գերմանացի կոմպոզիտոր Կառլ Օրֆը:

1992 – հիմնադրվել է Ռոսատոմը, Ռուսաստանի դաշնության միջուկային համալիրի կարգավորիչ մարմինը:

2004- Իռլանդիայում աշխարհում առաջին անգամ ընդունվել է օրենք ծխախոտի արգելման մասին, համաձայն որի՝ արգելվում է ծխելը աշխատատեղերում, նաև սրճարաններում ու ռեստորաններում:

2004 - Բուլղարիան, Ռումինիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Սլովակիան և Սլովենիան դարձել են ՆԱՏՕ-ի լիիրավ անդամներ:

2008- մոտ 35 երկիր և 350 քաղաք են մասնակցել Երկրագնդի ժամ միջազգային գործողությանը:

2010 - Մոսկվայի մետրոյում տեղի են ունեցել ահաբեկչական գործողություններ, որի արդյունքում զոհվել է 41 և վիրավորվել 88 մարդ:

2020 —վախճանվել է լեհ կոմպոզիտոր և խմբավար Քշիշտոֆ Պենդերեցկին:

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Никол Пашинян расстроен: приказал «вылезти из кожи вон»: «Паст»Заразительный пример. Если всё будет продолжаться такими темпами, чего ещё ждать? «Паст» Гражданам Армении, приезжающим в страну для участия в выборах, угрожают учебными сборами: «Паст»Люди оказались в безвыходном положении, а властям всё равно: «Паст»В Анапе торжественно открыли новый хачкар в знак дружбы и духовного единства армянского и греческого народовАрмения потеряет почти все доходы от экспорта овощей, если лишится российского рынка — СМИСША не посягают на суверенитет Армении — РубиоАрмения похожа на пассажира, который хочет попасть в «пункт Г» — ЗахароваПочему Пашинян не обратился в ОДКБ? «Паст»Список за списком организуются все собрания։ власти не нужны «случайные» граждане: «Паст»Реальность иная։ у власти нет шансов на воспроизводство: «Паст»Песков сообщил, что обсуждали Путин и ПашинянПутин провел телефонный разговор с ПашиняномГенрих Мхитарян номинирован на звание лучшего игрока месяца в «Интере»CBS: миграционная служба США за второй срок Трампа задержала более 6,3 тыс. детейТрамп заявил, что сделка с Ираном по большей части посвящена ядерной тематикеЗагадки средневековой Барселоны: археологи обнаружили необычные захоронения рядом с королевойИзраиль просит США разрешить расширение ударов ЦАХАЛ по БейрутуНо если это так «прозрачно», почему же так секретно? «Паст»Роберт Кочарян обсуждает состав правительства: «Паст»Почему США так спешат? «Паст»Он уже начал «разносить» даже членов своей команды: нужного количества голосов набрать не получится: «Паст»6-месячное успешное сотрудничество проекта «Формула виртуозов», реализуемого при поддержке «Реншин»Ушаков заявил об отсутствии запроса Армении на переговоры с Путиным по ЕАЭСПутин и Лукашенко обсудили тему Армении на встрече лидеров ЕАЭСРоспотребнадзор остановил продажу 64,5 млн бутылок армянской воды «Джермук»МИД РФ: Ереван попустительствует кампании Запада по развитию антироссийских настроенийЧерез Азербайджан из России в Армению отправлено 126 т карбамида и 67 т мукиПосольство РФ в Республике Армения поздравляет народ Армении с Днем РеспубликиЕвропейский парламент считает карабахцев беженцами, а не «сбежавшими»: глава «Евронест»Армянская сеть TUMO начала работу в ИспанииЯна Егорян привела команду к золоту Кубка мираТрамп заявил, что не допустит передачи запасов высокообогащенного иранского урана России или КитаюПашинян анонсировал для Армении эпохальные событияАшот Даниелян: Власти Армении совершили очередной позорный и аморальный шаг в отношении Арцаха и его народаNBC: Пентагон разработал список дополнительных сложных целей в ИранеМировые цены на газ могут летом вырасти на 50%В Ереване произошло крупное ДТП: среди пострадавших военнослужащиеА как будут определены 300-500 тысяч? «Паст»Какое правительство сформирует Роберт Кочарян? «Паст»«Придет время, когда все виновные будут привлечены к ответственности»: «Паст»Низкая политическая планка Пашиняна, и позиция Царукяна: «Паст»Кто станет министром внутренних дел? «Паст»Политика сателлитов: как «ложные оппозиционеры» работают на воспроизводство власти Никола Пашиняна? «Паст»Джулиана Григорян выступит на сцене The Metropolitan OperaФутбольный клуб Жозефа Угурляна впервые за 120 лет завоевал Кубок ФранцииПосле 7 июня в Гюмри состоятся внеочередные выборы: ПашинянВладимир Путин подписал закон о применении армии для защиты россиян за рубежомАрман Татоян: Меня очень сильно удивило заявление лидера партии «Сильная Армения»ISNA: Иран не давал обещаний по атому, это предмет отдельных переговоров с США
Самое популярное