Պուտինը Կադիրովին գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին ներքին զորքերի գեներալ-լեյտենանտի կոչում է շնորհել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, տեղեկությունը հաստատել է չեչենական խորհրդարանի խոսնակ Մագոմեդ Դաուդովը։
Նա ընդգծել է Կադիրովի ներդրումը Չեչնիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի հարցում։
Դաուդովը շնորհավորել է Չեչնիայի ղեկավարին՝ նոր կոչման համար։
Ավելի վաղ Չեչնիայի ղեկավարը հաղորդել էր, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությանը մասնակցում են Կադիրովների գերդաստանի բոլոր տղամարդիկ։