Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գիտությունների Ազգային Ակադեմիայում լուրջ փոփոխություններ են սպասվում. խոշոր չափերի չարաշահումներ են հայտնաբերվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամուլում վերջերս հաճախ են գրում այն մասին, որ Գիտությունների ազգային ակադեմիայում լուրջ փոփոխություններ են սպասվում: Ըստ շրջանառվող լուրերի՝ գործող իշխանություններն այդ որոշմանը եկել են՝ հիմք ընդունելով Ակադեմիայի տարբեր հիմնարկներում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերված խոշոր չափերի չարաշահումները:

Չարաշահումները հատկապես խոշոր չափերի են եղել Բյուրականի աստղադիտարանում՝ Ռադիկ Մարտիրոսյանի նախագահության տարիներին, 2006-2021 թվականներին: 

Մասնավորապես, «Ռոսկոսմոս»՝ «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերության հետ 01.08.2019 թ. կնքվել է ծառայությունների մատուցման պայմանագիր, որի արժեքը կազմել է 27,787,000.0 ռուբլի։ Ստուգմամբ պարզվել է, որ 01.11.2019 թ. - 30.09.2020 թ. պայմանագրային պարտավորությունների դիմաց (7,734,250.0 ռուբլի) պատվիրատուի կողմից աստղադիտարանին վճարումներ չեն կատարվել, այն դեպքում, երբ պայմանագրի 2.2 կետով պատվիրատուն պարտավոր էր վճարել ավանսային գումար 80 %-ի չափով՝ 52,592.9 հազ. դրամ։ Պայմանագրի 6.1 կետով սահմանվել է, որ կողմերը պարտավոր են փոխհատուցել վնասները հակառակ կողմին՝  համաձայն պայմանագրի, բայց ոչ ավելի պայմանագրային գումարից։ Այս պայմաններում, 30.09.2020 թ.-ին ՊՈԱԿ-ի կողմից բաժնետիրական ընկերությանը ուղարկվել է ծառայության մատուցման հանձնման–ընդունման ակտը (7,734,250.0 ռուբլի), որի դիմաց մինչ ստուգումների պահը վճարումներ չեն կատարվել, այն դեպքում, երբ աստղադիտարանը «Астрономический научный центр» բաժնետիրական ընկերությանը ծառայությունները մատուցել է «Սարավան» կիրառական աստղագիտության բաժնի միջոցով շուրջ 20 աշխատակցով, և ամսական նվազագույն ծախսը կազմել է շուրջ 2 մլն դրամ։ 

Բյուրականի աստղադիտարանը ստուգվող ժամանակաշրջանում հսկիչ դրամարկղային մեքենա չի ունեցել, այն ձեռք է բերել միայն 2020թ.-ի հուլիսին, այն դեպքում, երբ իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն՝ կազմակերպելով գիտական էքսկուրսիաներ, այցելություններ թանգարան և գիշերային աստղադիտումներ, որոնք կատարվել են շաբաթվա տարբեր օրերին և ժամերին՝ հիմնականում գիշերային ժամերին (ներառյալ շաբաթ, կիրակի և տոն օրերին), և կատարվել են կանխիկ դրամով դրամական հաշվարկներ։ Տվյալ դեպքում նշված ծառայությունների համար գանձվող գումարների մուտքի չափը կազմակերպության հաշվապահություն մնացել է անհայտ, քանի որ ստուգման ժամանակ պարզվել է, որ չի վարվել նաև այցելուների մուտքի հաշվառման մատյան կամ ցուցակ, որտեղ պետք է գրանցվեր կազմակերպության կողմից մատուցված ծառայությունների տեսակը, մեկ միավորի արժեքը, ինչպես նաև այցելուների քանակը, գործառնության բովանդակությունը, չափման միավորները։ 

Հյուրանոցային ծառայության՝ գիշերավարձի գծով արտաբյուջետային եկամուտների ստուգմամբ պարզվել է, որ աստղադիտարանի հյուրատան պատասխանատուի հայտարարության համաձայն, աստղադիտարանի աշխատակիցներից մեկը 08.06.2020 թ.-ից մինչև 24.09.2020 թ. զբաղեցրել է հյուրատան N 9 սենյակը (1 օրվա վարձը կազմել է 15 հազ. դրամ)։ 05.11.2020 թ. ներկայացված տեղեկանքի համաձայն՝ վերջինս, առանց անվճար հիմունքներով զբաղեցնելու որևէ հիմքի, 109 օրվա դիմաց որպես հյուրանոցային վճար վճարում չի կատարել 1,635.0 հազ. դրամ։ Նշված գումարը չի արտացոլվել որպես այլ եկամուտներ։ Հարկ է նշել, որ 2014 թ.-ից մինչ ստուգման պահը հյուրանոցային վճարների վերաբերյալ որևէ հաշվառում չի տարվել։ (Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում):

Հասարակության լայն զանգվածների համար այդ չարաշահումներն այդպես էլ անհայտ են մնացել, քանի որ ստուգումների փորձագիտական եզրակացությունները մնացել են նույն համակարգում՝ տեղեկատվությունը փոխանցվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը և նախաքննություն իրականացնող մարմիններին, սակայն այն փաստացի թաքցվել է կամ դրանց պարզապես ընթացք չի տրվել:

Տարածված լուրերի համաձայն՝ հայտնաբերված չարաշահումների և մասնավորապես Մարտիրոսյանի հարցն առաջիկայում քննվելու են դատախազությունում:

1or.am-ը կապ հաստատեց Գիտությունների Ազգային Ակադեմիայի հետ՝ ճշտելու չարաշահումների և առաջիկա դատավարության հետ կապված լուրերի իսկությունը: Ի պատասխան մեր հարցմանը՝ Ակադեմիայի լրատվության բաժնից ասացին, որ իրենք առկա բոլոր փաստերն ուղարկել են ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ ըստ էության հրաժարվելով որևէ մեկնաբանություն տալ:

Մարիամ Նալբանդյան

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное