Ուկրաինան հստակ հասկացել է, որ չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ. Չավուշօղլու
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԹուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Կատարի մայրաքաղաք Դոհայում հայտարարել է, որ Ուկրաինան հստակ հասկացել է, որ չի կարող ՆԱՏՕ-ի անդամ դառնալ։
Թուրքական Miliyet-ի փոխանցմամբ Մեւլութ Չավուշօղլուն նշել է, որ ՆԱՏՕ-Ի մի շարք անդամներ դեմ են ինչպես Վրաստաին, այնպես էլ Ուկրաինային ընդգրկել դաշինքի կազմ։
Ըստ Չավուշօղլուի, Ուկրաինան պետք է հավասարակշռված քաղաքականություն վարի եւ չունի ՌԴ-ի կամ Արեւմուտքի միջեւ ընտրություն անելու հնարավորություն։