Ռուսաստանը հարգում և պաշտպանում է մուսուլմանների իրավունքները. Կադիրով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ աշխարհի այն երկրները, որտեղ հիմնականում մահմեդական բնակչություն կա, չեն միանում հակառուսական պատժամիջոցներին։ Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
«Ինձ համար՝ որպես մահմեդականի, ուրախալի է, որ ողջ իսլամական աշխարհն աջակցեց Ռուսաստանին համընդհանուր չարիքի դեմ նրա պայքարում»,- գրել է նա:
Կադիրովը նշել է, որ Ռուսաստանը հարգում և պաշտպանում է մուսուլմանների իրավունքները։ Նա ընդգծել է, որ երկրում օրենսդրական մակարդակով արգելվում է վիրավորել հավատացյալների զգացմունքները, սուրբ գրությունների տեքստերը ծայրահեղական ճանաչել։
Չեչնիայի ղեկավարը թվարկել է նաև այն երկրները, որոնք աջակցել են Ռուսաստանին և շնորհակալություն հայտնել երկրում ապրող երեսուն միլիոն մահմեդականների անունից։ «Այսօր դուք ևս մեկ անգամ ապացուցեցիք, որ մուսուլմանները միշտ կանգնած են ճշմարտության և արդարության կողքին»,- հավել է նա:
Բացի այդ, Կադիրովն ասել է, որ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն իր մարդկային կերպարանքով սատանայական քաղաքականություն է վարում։
«Ուստի, որքան էլ Բայդենն ու նրա կամակատարները օգնեն Կիևի ռեժիմին, մենք Ուկրաինայում չենք թողնի նույնիսկ նացիստների, բանդերովցիների և շեյթանների հոտը»,- եզրափակել է նա։