Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչ սպանությունների համար է Վանո Սիրադեղյանը հետախուզվում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Ամիսներ առաջ բավական ակտիվ քննարկվում էր Վանո Սիրադեղյանի վերադարձի հացրը և շատերը կողմնակից էին, որպեսզի նա վերադառան: Մենք ներկայացնում ենք այն հոդվածները, ըստ որոնց Վանո Սիրադեղյանը հետախուզման մեջ է:

Այսպես՝ Վանո Սիրադեղյանը որպես մեղադրյալ ներգրավվել է դեռևս 1999 թվականի փետրվարի 19-ին և նույն օրը նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Հայտնաբերվել և ձերբակալվել է
1999 թվականի մայիսի 3-ին և նույն օրը նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական նախկին օրենսգրքի 72 հոդվածով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ կետերով, 17-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 8-րդ կետով, 17-99 հոդվածի 4-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերով, 17-15-99 հոդվածի 3-րդ, 7-րդ, 8-րդ կետերով, 185 հոդվածի 3-րդ, 182 հոդվածի 1-ին, 17-96 հոդվածի 2-րդ մասերով: 07.05.99թ ազատվել է ձերբակալումից և նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել անձնական երաշխավորություն՝ մինչև 2000 թվականի ապրիլ ամիսը, երբ խորհրդարանը բավարարեց դատախազության միջնորդությունը և զրկեց Վանո Սիրադեղյանին պատգամավորական անձեռնմխելիությունից: Խորհրդարանի որոշմանն անմիջապես հաջորդեց Վանո Սիրադեղյանի փախուսը, ով առ այսօր գտնվում է հետախուզման մեջ:

Վանո Սիրադեղյանին առաջադրված մեղադրանքը բաղկացած է 9 դրվագից: Ստորև ներկայացնում ենք նրան առաջադրված մեղադրանքի համառոտ նկարագիրն ըստ դրվագների.

Լինելով ՀՀ Ներքին գործերի նախարար Վ.Սիրադեղյանը, ըստ մեղադրանքի, 1992թ. առմանը Արմեն Սահակի Տեր-Սահակյանի միջոցով կազմակերպել է կայուն զինված հանցավոր խումբ՝ բանդա, որն ընդգրկել է իրեն վստահված համակարգում և զինել տարբեր տեսակի հրազենով ու ռազմամթերքով, իսկ հետագայում հովանավորել է բանդային և պարտակել նրա կատարած բազմաթիվ ավազակային հարձակումներն ու այլ հանցագործությունները: Վանո Սիրադեղյանի ցուցումով 1992թ. հուլիսի 24-ին Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամները ձևականորեն հրամանագրվել են ՀՀ ՆԳՆ միլիցիայի հատուկ նշանակության ջոկատում որպես միլիցիոներներ, և օգոստոսի 11-ին նրանց տրամադրվել են ՙՄակարով՚ տեսակի հինգ ատրճանակ: ՄՀՆՋ հերթապահ մասի զենքերի հաշվառման մատյանում այդ առթիվ կատարվել է համապատասխան գրառում և Արմեն Տեր-Սահակյանի ու բանդայի ևս չորս անդամների ազգանունների դիմաց նշվել է, որ նրանք հանդիսանում են ՙնախարարի թիկնապահներ՚: Ընդամենը մեկ շաբաթ անց՝ 1992թ. օգոստոսի 17-ին, ՆԳՆ աշխատակիցներ համարվող բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի հանձնարարությամբ կատարել են ավազակային հարձակում՝ հափշտակելով Երևանի Քանաքեռ թաղամասում տեղակայված թիվ 24431-Պ ռուսական զորամասի «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան և դրա մեջ եղած «ԱԿՍ-74» տեսակի ինքնաձիգ հրազենն ու ռազմամթերքը, որոնք նույնպես անցել են բանդայի տրամադրության տակ:

1992թ. օգոստոսի կեսերին Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է բանդայի միջոցով իրագործել Աշտարակի շրջխորհրդի գործկոմի նախագահ Հովհաննես Սուքիասյանի սպանությունը: Ստացած առաջադրանքի մասին Արմեն Տեր-Սահակյանը նույն օրը հայտնել է ՀՀՇ վարչության շենքի վերոհիշյալ առանձնասենյակում հավաքված բանդայի անդամներին և նրանց միջև կատարել դերաբաշխում, իսկ որպես սպանության գործիք օգտագործելու համար տրամադրել է Վանո Սիրադեղյանի կողմից իրեն տրված ինքնաձիգն ու ռուսական զորամասից հափշտակված մյուս ինքնաձիգ հրազենը:
Նախապատրաստական միջոցառումներն ավարտելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արթուր Ալոյանը, ավազակային հարձակմամբ հափշտակված ՙՎԱԶ-2106՚ մակնիշի ավտոմեքենայով, 1992թ. սեպտեմբերի 18-ի վաղ առավոտյան մեկնել են Աշտարակ, շրջխորհրդի գործկոմի շենքի մոտ դարանակալել ու սպասել են Հովհաննես Սուքիասյանին, իսկ երբ նա դուրս է եկել գործկոմի շենքից և նստել իր ծառայական «ԳԱԶ-24» մակնիշի 8450 ԱԴՎ պետհամարանիշի ավտոմեքենան, շարժվել են նրա հետևից և Ժամը 16-ի սահմաններում Երևան-Լենինական մայրուղու, Աշտարակից Ագարակ տանող ճանապարհահատվածում վազանցելով Հովհաննես Սուքիասյանի ծառայական ավտոմեքենան՝ Հովհաննես Սուքիասյանին և նրա վարորդին սպանելու ուղղակի դիտավորությամբ երկու ինքնաձիգ հրազենից դիմահար կրակահերթերով ավտոմեքենայի միջից գնդակոծել են նրանց, որի հետևանքով Հովհաննես Սուքիասյանը և վարորդ Վարուժան Աբրահամյանը ստացած բազմաթիվ հրազենային մարմնական վնասվածքներից տեղում մահացել են:

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո հանցավոր խմբի նշված անդամները նույն ավտոմեքենայով վերադարձել են Երևան՝ ՀՀՇ վարչության շենք, որտեղ Արմեն Տեր-Սահակյանին զեկուցել են առաջադրանքը կատարելու մասին և նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված վերոհիշյալ երկու ինքնաձիգները: Դրանից հետո բանդայի անդամները Արմեն Տեր-Սահակյանի ցուցումով՝ հանցագործության հետքերը վերացնելու նպատակով հանցագործության միջոց հանդիսացող ավտոմեքենան տարել են Հրազդանի կիրճ և հրկիզել: Նույն օրը Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին, որից հետո բանդան ողջ կազմով մեկնել է Հանքավան և շուրջ տասն օր թաքնվել այնտեղ գտնվող հանգստյան տներից մեկում:

Հովհաննես Սուքիասյանի սպանության առաջադրանքը կատարելուց հետո, ՀՀ Ներքին գործերի նախարար Վանո Սիրադեղյանը, Արմեն Տեր-Սահակյանի ղեկավարած բանդան՝ ամբողջ կազմով, ընդգրկել է ՀՀ ՆԳՆ Ներքին զորքերի վարչության համակարգում և բանդան քողարկելու նպատակով ստեղծել ՙհետախուզական խումբ՚ անվանումով ապօրինի կառույց, որը ենթարկվել է անձամբ Վանո Սիրադեղյանին: Վերջինիս կարգադրությամբ բանդայի անդամներին տրվել են ծառայական վկայականներ: Բացի այդ՝ ծառայական նպատակներով օգտագործելու պատրվակով Վ.Սիրադեղյանի ցուցումով Արմեն Տեր-Սահակյանին ՆԳ նախարարությունից տրամադրվել են հրազեն հանդիսացող 7 հատ «ԱԿՍՄ» և «ԱԿՍ-47» տեսակի ինքնաձիգ, 1 հատ «ՏՏ» տեսակի և 7 հատ «Մակարով» տեսակի ատրճանակներ, ինչպես նաև դրանցից կրակ արձակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող մեծ քանակությամբ փամփուշտներ, որից բացի բանդայի տրամադրության տակ են թողնվել նաև 1992թ. ՄՀՆՋ-ից ստացած «Մակարով» տեսակի 5 ատրճանակը: Նշված հրազենն ու ռազմամթերքը սահմանված կարգի խախտմամբ անժամկետ թողնվել են բանդայի տրամադրության տակ և ապօրինի կերպով պահվել Արմեն Տեր-Սահակյանի և բանդայի մյուս անդամների մոտ կամ նրանց բնակարաններում ու թաքստոցներում, որով իսկ ստեղվծել են անհրաժեշտ նախապայմաններ՝ հիշյալ հրազենն ու ռազմամթերքը ևս բանդայի հանցավոր նպատակներով օգտագործելու համար: Բացի այդ, Հովհաննես Սուքիասյանի սպանության դեպքից հետո Վանո Սիրադեղյանը անձամբ Արմեն Տեր-Սահակյանին ապօրինի կերպով տրամադրել է նաև ՙԱԿՍՈՒ՚ տեսակի ինքնաձիգ հրազեն, ինչպես նաև արտասահմանյան արտադրության «Smit & Wesson» տեսակի 38 տրամաչափի ռևոլվեր ատրճանակ, որոնք Արմեն Տեր-Սահակյանը ապօրինի կերպով պահել է իր մոտ և բնակարանում, իսկ հետագայում՝ վաճառել:

1993թ. մարտի սկզբներին Վանո Սիրադեղյանը ՀՀՇ վարչության շենքում, Արմեն Տեր-Սահակյանին հանձնարարել է սպանել ՀՀ Երկաթգծի վարչության պետ Համբարձում Ղանդիլյանին: Հետագա երկու ամիսների ընթացքում Արմեն Տեր-Սահակյանն ու նրա ղեկավարած բանդան իրագործել են սպանության առաջադրանքը կատարելուն ուղղված մի շարք կազմակերպական միջոցառումներ, այդ թվում ավազակային հարձակումների կատարմամբ հափշտակել են ավտոմեքենաներ՝ դրանք որպես սպանության միջոց օգտագործելու համար:

Նշված հարձակումներից մեկը կատարելուց հետո բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Ալիկ Գրիգորյանը և Արշակ Շուխյանը, հափշտակված երկու ավտոմեքենաներով և իրենց մոտ եղած հրազենով հանդերձ բերման են ենթարկվել Մաշտոցի շրջանի ՆԳ բաժին, խոստովանել են ավազակություն կատարելու փաստը, կատարված խուզարկությամբ Սուրեն Հարությունյանի բնակարանում հայտնաբերվել և առգրավվել են իրեղեն ապացույցներ, ՆԳ բաժին են ներկայացել հափշտակված ավտոմեքենաների տերերը և հայտնել դրանք հափշտակելու հանգամանքները, այդուհանդերձ նույն օրը ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանի միջամտությամբ, հանցավոր խմբի անդամները ապօրինաբար ազատ են արձակվել, փաստի առթիվ ստեղծված նյութերին որևէ ընթացք չի տրվել, իսկ առգրավված հրազենը վերադարձվել է Արմեն Տեր-Սահակյանին, որն էլ այն նորից տրամադրել է Համբարձում Ղանդիլյանի սպանության միջոցառմանը ներգրավված բանդայի նույն անդամներին:

Վերջիններս շարունակել են սպանության նախապատրաստությունը և 1993թ. ապրիլի 1-ից մինչև մայիսի 2-ն ընկած ժամանակահատվածում, տարբեր օրերի, փորձել են իրականացնել այն, սակայն Համբարձում Ղանդիլյանին չեն հանդիպել: Այդ մասին նրանք զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին, որը հանձնարարել է շարունակել միջոցառումը և առանց լրացուցիչ կարգադրությունների, առաջին իսկ հարմար իրադրությունն օգտագործելով՝ սպանել Ղանդիլյանին:

1993թ. մայիսի 3-ին, առավոտյան ժամը 7-ի սահմաններում, բանդայի անդամներ Սուրեն Հարությունյանը, Արշակ Շուխյանը և Ալիկ Գրիգորյանը, «ԱԿՄՍ» տեսակի երկու ինքնաձիգներով զինված, հերթական անգամ դարանակալել ու սպասել են Համբարձում Ղանդիլյանին նրա տան մոտ՝ Սայաթ-Նովա փողոցում, իսկ երբ վերջինս, տանից դուրս գալով, նստել է իր ծառայական «ՎԱԶ-2106» մակնիշի ԱԴԶ 1597 պետհամարանիշի ավտոմեքենան և վարորդ Հակոբ Ունիկյանի հետ մեկնել աշխատանքի, շարժվել են նրանց ավտոմեքենայի հետևից, որպեսզի հարմար իրադրության պայմաններում գնդակոծեն այն և սպանեն ինչպես Ղանդիլյանին, այնպես էլ նրա վարորդին:


Չնայած Խանջյան փողոցում բանդայի անդամների համար անսպասելի, ավտոմեքենան՝ Ղանդիլյանի կողքին, նստել է վերջինիս ծանոթ, պահեստի գեներալ Ժորա Իսահակյանը, հանցավոր խմբի անդամները շարունակել են հետապնդումը և Խանջյան փողոցի թիվ 13 շենքի դիմացի ճանապարհահատվածում, Ղանդիլյանի ավտոմեքենան վազանցելու ընթացքում, Համբարձում Ղանդիլյանին, նրա վարորդին և ուղևորին սպանելու ուղղակի դիտավորությամբ, ավտոմեքենայի միջից երկու ինքնաձիգներից դիմահար կրակահերթերով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, գնդակոծել են նրանց և ավտոմեքենան, որի հետևանքով Համբարձում Ղանդիլյանն ու Ժորա Իսահակյանը տեղում մահացել են, իսկ վարորդ Հակոբ Ունիկյանը ստացել է հրազենային ծանր մարմնական վնասվածքներ և մահացել՝ նույն օրը հիվանդանոցում:

Հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո բանդայի անդամները զեկուցել են Արմեն Տեր-Սահակյանին՝ սպանությունը կատարելու մասին, և նրան հանձնել որպես սպանության գործիք օգտագործված ինքնաձիգները, իսկ Արմեն Տեր-Սահակյանը սպանության առաջադրանքը կատարելու մասին անձամբ զեկուցել է Վանո Սիրադեղյանին:

* 1994թ. ապրիլի սկզբներին Վանո Սիրադեղյանը կանչելով Արմեն Տեր-Սահակյանին իր աշխատասենյակ և նրա հետ միասին, իր վարած «Հունդայի» մակնիշի ավտոմեքենայով գնալով Հրազդանի կիրճում գտնվող կառավարական ամառանոցների համալիր, նրան հանձնարարել է սպանել ՀՀ դատախազության քննչական վարչության պետ Վլադիմիր Գրիգորյանին, որը միաժամանակ հանդիսացել է բարձրաստիճան առանձին պաշտոնատար անձանց կողմից թույլ տրված պաշտոնեական դիրքի չարաշահումների վերաբերյալ քրեական գործերով նախաքննություն կատարելու համար ՀՀ Գերագույն Խորհրդի 1994թ. փետրվարի 28-ի որոշման համաձայն կազմված հատուկ քննչական խմբի ղեկավարը:

Այնուհետև, Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանին կանչել է իր աշխատասենյակ և նրան տվել հրազեն հանդիսացող «ՊԲ» տեսակի 9մմ տրամաչափի «Կ 068 Լ» գործարանային համարի խլացուցիչով ատրճանակը՝ հանձնարարելով Վլադիմիր Գրիգորյանի սպանությունը կատարել դրա գործադրմամբ:

1994թ. մայիսի կեսերին, երբ նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտված են եղել, Վանո Սիրադեղյանը Արմեն Տեր-Սահակյանից հետ է վերցրել խլացուցիչով ատրճանակը, նրան հանձնարարել է սպանությունը կատարել ինքնաձիգ հրազենի գործադրմամբ՝ մինչ այդ կատարած սպանությունների իրագործման նույն եղանակով, և այդ նպատակով ինքնաձիգ հրազեն ու ավտոմեքենա գնելու համար նրան տվել է 2.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ գումարով…

Մանրամասն սկզբնաղբյուրում՝ politik.am
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное