Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Նրանք չեն մոռանա ու չեն ների». արդյո՞ք կկարողանան Հայաստանն ու Թուրքիան դիվանագիտական հարաբերություններ հաստատել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Gazeta.ru–ն գրում է, որ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում դրական է գնահատել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Դիվանագետը նաև նշել է, որ ուրախ է իր թուրք գործընկերոջից լսել դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու և սահմանները բացելու Անկարայի ցանկության մասին։ Նրա խոսքով, սոցիալական հարցումներով Հայաստանի բնակչությունը նույնպես կողմ է երկու երկրների մերձեցմանը, թեև թե՛ հայ, թե՛ թուրք հասարակությունների որոշ խմբեր թերահավատորեն են վերաբերվում այդ գաղափարին։ Հայ-թուրքական ցամաքային և օդային սահմանները փակ են 1993 թվականից Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով։ Միայն այս տարվա փետրվարին են Թուրքիան ու Հայաստանը վերսկսել թռիչքները Երևանի և Ստամբուլի միջև։ Արարատ Միրզոյանի խոսքով սահմանների բացումը կբարելավի առևտրատնտեսական կապերը, ժողովուրդների միջև շփումները և ընդհանուր առմամբ տարածաշրջանում կայունությունը։ 1993 թվականից ի վեր կողմերը մի քանի անգամ փորձել են բարելավել հարաբերությունները, սակայն մինչ այժմ փորձերից ոչ մեկը հաջողությամբ չի պսակվել։ Իսկ անցյալ տարեվերջին նրանք որոշել են հարաբերությունները կարգավորելու համար հատուկ ներկայացուցիչներ նշանակել։ «Կարծում եմ, որ այժմ, երբ աշխարհում իրադարձությունները շատ արագ են զարգանում, մենք չպետք է հապաղենք կոնկրետ քայլեր ձեռնարկել»,- ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը։

Ըստ Երևանի Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի՝ դժվար թե կողմերը կարողանան արագ համաձայնության գալ դիվանագիտական ​​հարաբերությունների շուրջ։ «Չեմ կարծում, որ մոտ ապագայում այդ համաձայնագրերը կստորագրվեն, քանի որ գործընթացի ինչ-որ փուլում Թուրքիայի կողմից կարող են առաջանալ որոշ նախապայմաններ, որոնք դժվար կլինի կատարել։ Այս գործընթացը շատ բարդ է»,- ասել է նա Gazeta.Ru-ին տված հարցազրույցում։ Փորձագետը հիշեցրել է, որ Թուրքիայի հետ դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատելու ցանկությունը անկախության հռչակումից ի վեր է եղել Հայաստանի պաշտոնական դիրքորոշումն իր բոլոր չորս ղեկավարների օրոք։ Նրա խոսքով, Երևանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Անկարայի հետ և բացել սահմանները, բայց միայն առանց նախապայմանների։

«Վերջին փորձը 2008-2011 թվականներին էր, երբ կողմերը բավական հեռուն գնացին, արտգործնախարարներն արդեն ստորագրել էին արձանագրությունները, բայց թուրքական կողմից նախապայմաններ եղան, և գործընթացը խաթարվեց»,- հիշեցրել է քաղաքագետը։ Խոսքը 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված, բայց ո՛չ Հայաստանի, ո՛չ էլ Թուրքիայի օրենսդիր մարմինների կողմից այդպես էլ չվավերացված հայ-թուրքական արձանագրությունների մասին է։ Արդյունքում 2018 թվականին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց այդ փաստաթղթերը չեղյալ համարելու մասին։

ՄԳԻՄՕ-ի ավագ գիտաշխատող Վիկտոր Նադեին-Ռաևսկին էլ Gazeta.Ru-ի հետ հարցազրույցում պարզաբանել է, որ Թուրքիան ունի մեկ շատ կարևոր պահանջ, որը սկզբունքորեն անընդունելի է հայերի մեծամասնության համար, և որն է չպահանջել դատապարտել 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը։ Խոսքը 1915 թվականին Օսմանյան կայսրության թուրքական կառավարության կողմից կազմակերպված ավելի քան 1,5 միլիոն հայերի ոչնչացման մասին է։ Թուրքիան պնդում է, որ դա ցեղասպանություն չի եղել, այլ եղել է միայն բռնի տեղահանում։

«Դա չափազանց կարևոր տեղ ունի հայության ազգային ինքնագիտակցության մեջ։ Նրանք չեն կարող մոռանալ և ներել: Բայց, հավանաբար, կմոռանային ու կներեին, եթե թուրքերը ճանաչեին ցեղասպանության փաստը։ Թուրքերը ժամանակին փորձել են նման բան անել։ Օրինակ 2014 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի առաջ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարություն էր տարածել՝ դատապարտելով այն ժամանակ կատարված վայրագությունները և ներողություն խնդրել հայերից։ Բայց, ինչպես միշտ, նման դեպքերում է լինում, նա չէր արտասանել «ցեղասպանություն» բառը, խոսել էր միայն վայրագությունների մասին։ Գիտական ​​հաստատությունների մի ամբողջ համակարգ փորձում է ապացուցել, որ ցեղասպանություն չի եղել, և որ ավելի շատ մահմեդական է սպանվել, քան հայեր,- նշել է Նադեին-Ռաևսկին,– ոչ միայն Հայաստանը, այլ նաև Եվրախորհրդարանն է կոչ անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քանի դա ճանապարհ կհարթի թուրք և հայ ժողովուրդների միջև իրական հաշտեցման համար»։  

Բացի այդ, Հայաստանի և Թուրքիայի հարաբերություններում դեռ բաց է մնում Լեռնային Ղարաբաղի հարցը. Հայաստանը համարում է կարգավիճակը չլուծված, իսկ Թուրքիան և Ադրբեջանը լուծված։ Նադեին-Ռաևսկու խոսքով, հայկական քաղաքական կուսակցությունները նույնպես զգալի մտահոգություններ ունեն առ այն, որ Թուրքիայի հետ սահմանների բացումը կհանգեցնի նրան, որ թուրքական արդյունաբերությունը կջախջախի հայկականին։ Փորձագետն ուշադրության է հրավիրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոնկրետ դիրքորոշման վրա, ով դեռ մինչև իշխանության գալն էր առաջարկում չանդրադառնալ անցյալին, այլ զարգացնել համագործակցությունը, ինչի համար էլ ենթարկվում էր շատ կոշտ քննադատության։ Առայժմ բանակցությունների ելքը կանխատեսելը շատ դժվար է. Թուրքիան դժվար թե զիջումների գնա Հայաստանին, քանի որ իրեն հաղթող է զգում, իսկ հայկական կողմից ամեն ինչ կախված է Փաշինյանի դիրքորոշումից և նրանից, թե նա ինչպե՞ս կկարողանա ճնշում գործադրել իր հակառակորդների վրա և համոզել կողմնակիցներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Министр признал наличие проблемы: В Армении хотят ввести новую систему ID-картВ Армении регулирование цифровой игровой сферы должен будет осуществлять специальный операторСамая крупная страховая компания Армении продала свои акции иностранным компаниямМинистр юстиции РА не согласна с обвинением в «повальных арестах» неугодныхВ Армении в 2025 г по УДО вышли на свободу 170 гражданМинистр юстиции Армении разъяснила, почему сирийские террористы были переданы ТурцииРимская империя достигла максимальных размеров после покорения Армении, Дакии, Месопотамии, АссирииВот ради чего ещё отбирали Электрические сети Армении (ЭСА) «Паст»Принесет ли президент извинения? «Паст»Сомнительные «исследования» и отборы проб в Армении продолжаются: а что делают соответствующие органы? «Паст»Неравные условия для телекоммуникационных компаний: платежные и расчетные компании требуют значительно более высоких комиссионных. «Паст»Израиль сообщил о нанесении новой серии ударов по объектам «Хезболла»Начальники ГШ Армении и Индии обсудили вопросы сотрудничестваПредставители омбудсмена Армении посетили УИУ «Армавир» и «Горис»Власти Азербайджана убрали из конституции Нахиджевана названия Московского и Карсского договоровТрамп назвал ведущего «Грэмми» Ноа жалким после слов о нем и ЭпштейнеАрмянский стиль в лицах: шпаргалки и ходы для зимних выходов «У литературы нет воспитательной функции»: юбилейный вечер Руслана СагабалянаЗеленский — о переговорах в Абу-Даби: рассчитываем на активность СШАВ Армении автодороги межгосударственного и республиканского значения открытыВсе приспешники должны помнить: никакая власть не вечна։ «Паст»Действия властей ведут к быстрой утрате реального суверенитета Армении: «Паст»Как избежать «подливания воды на мельницу» властей? «Паст»Около половины налогов, уплачиваемых крупными налогоплательщиками, обеспечивают 50 компаний: «Паст»Захарова напомнила о «танце Пашиняна» в Карабахе, комментируя обвинения в адрес ОДКБЭкс-сотрудника института ядерной физики приговорили к семи годам колонии за фейки об армии РоссииReuters: Спецпредставитель Путина прилетит в Майами перед переговорами в Абу-ДабиФильм о Мелании Трамп провалился на премьере в ШотландииBloomberg сообщил о возможной смене подхода ЕС к санкциям против российской нефтиMAC запускает новую коллекцию «Powder Kiss»: матовые губы мечтыRalph Lauren превращает Рокфеллер-центр в ледяной оазис ОлимпиадыPolitico: Франция первоначально была против внесения КСИР в список террористовРейс из Краснодара в Ереван отмененAP: число погибших из-за последствий снежной бури в США выросло до 85 человекМИД РФ: Брюссель рано или поздно потребует от Еревана антироссийского курса The Times: Британия внесет КСИР в список запрещенных организацийВопрос о лишении их сана должен быть решен немедленно: «Паст»С любовью слушают ложь, которую... хотят услышать: «Паст»На самом деле пенсия не повысилась, а снизилась: «Паст»Почему прокуратура нарушает закон и не приносит извинений? «Паст»РПЦ обеспокоена вмешательством властей Армении в дела Армянской апостольской церкви«Свобода»: ЕС одобрил выделение Армении 20 млн евро из Европейского фонда мираЕК выделила странам Балтии и Польше €113 млн на защиту критической инфраструктурыАрмения и Кувейт обсудили перспективы сотрудничества в технологическом сектореАмериканский техногигант Amazon анонсировал сокращение 16 000 рабочих местПредставители МИД Армении и Литвы обсудили события на Южном КавказеЗаместитель главного министра индийского штата Махараштра погиб в авиакатастрофеДепутат Сона Казарян избрана председателем подкомитета ПАСЕ по делам молодежи и будущего обществаБывшую первую леди Южной Кореи приговорили к 20 месяцам за полученные в подарок предметы роскоши Как засуха разрывает Землю: назван неожиданный фактор ускорения распада Восточной Африки
Самое популярное