Կիևում պարետային ժամ է հայտարարվել
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՈւկրաինայի մայրաքաղաք Կիևում այսուհետ պարետային ժամ կգործի, հայտնում են քաղաքային իշխանությունները:
Կիևում պարետային ժամը կգործի ամեն օր 20:00-ից և կշարունակվի մինչև 07:00-ն: Հասարակական տրանսպորտը, խանութները, դեղատներն ու այլ հաստատությունները կարող են աշխատել առավոտյան 08:00-ից մինչև 19:00-ն:
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։