Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղ. արդյո՞ք Ռուսաստանին դուրս կմղեն տարածաշրջանից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Iarex.ru-ն գրում է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենի վերջին հեռախոսազրույցի ընթացքում հայկական կողմը հանդես է եկել ղարաբաղյան կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը վերակենդանացնելու նախաձեռնությամբ։ Ըստ Երևանի Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախապատրաստման համատեքստում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Ավելին, այդ նախաձեռնությունը ներկայացվել է որպես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման Բաքվի նշած հինգ սկզբունքների հակաքայլ։ Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը փաստացի չի մասնակցել ոչ 2020 թվականի նոյեմբերի 9-ին եռակողմ հրադադարի համաձայնագրի նախապատրաստմանը և ստորագրմանը, ոչ էլ հետագա փաստաթղթերի ստեղծմանը։ Միևնույն ժամանակ, խումբը պահպանում է ԵԱՀԿ միջնորդության մանդատը, և չկա որևէ ապացույց, որ նա փոխել է իր նախորդ բանակցային օրակարգը։

Եթե ​​փորձենք քաղաքական գործընթաց կառուցել Փաշինյանի սցենարով, ապա ԵԱՀԿ Մինսկի խումբը, բացի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշելուց, պետք է որոշի նաև այնտեղ հայտնված ռուս խաղաղապահների կարգավիճակը: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով Ռուսաստանի բարդ հարաբերությունները «կոլեկտիվ Արևմուտքի» հետ, վստահություն չկա, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները՝ ի դեմս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, իրավիճակը միջազգայնացնելու և Մոսկվայի ազդեցությունը թուլացնելու նպատակով չեն փորձի նոսրացնել ռուս խաղաղապահներին այլ պետությունների խաղաղապահ ուժերի ներկայացուցիչներով։ Պատահական չէ, որ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հայտարարություններ է անում, որ Վաշինգտոնը «հավատարիմ է մնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության երկարաժամկետ և քաղաքական կարգավորմանը» և «կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին վերադառնալ բովանդակային քննարկումներին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո որքան հնարավոր է շուտ»։ Նոր իրավիճակում նման կոչն արդեն ընկալվում է այլ աշխարհաքաղաքական համատեքստում։

Դա լավ է հասկանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա վերջերս հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը «չպետք է զբաղվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, քանի որ այն լուծարված է», ինչպես նաև հաստատել է, որ «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջև չկա միասնություն, ինչպես նախկինում»։ Բայց փաստ է նաև այն, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանագրով ռուս խաղաղապահների մնալը Լեռնային Ղարաբաղում սահմանափակվում է հինգ տարով։ Այն կարող է երկարաձգվել Բաքվի ու Մոսկվայի երկկողմ համաձայնագրի հիման վրա։ Իսկ գուցե՞ ոչ: Այսինքն այդ դեպքում Ռուսաստանը հայտնվում է անորոշ վիճակում, նրան կարող են դուրս մղել Լեռնային Ղարաբաղից։

Բացի դա ներկայումս Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթաց է ընթանում հատուկ ներկայացուցիչների մակարդակով։ Անկարան չի թաքցնում, որ այդ ուղու վրա գործում է Բաքվի հետ տանդեմում։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Անթալիայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ բանակցություններից հետո ասել է, որ «Երևանն ու Բաքուն պետք է բանակցեն խաղաղության պայմանագրի շուրջ առանց միջնորդների մասնակցության»։ Հասկանալի է, որ միջնորդ ասելով նա ի նկատի ունի Ռուսաստանին, որը նախկինում զգալի ջանքեր է գործադրել ղարաբաղյան երկրորդ պատերազմը կասեցնելու, իսկ հետագայում հակամարտող կողմերի դիրքորոշումները մերձեցնելու համար։ Վերջապես, Բաքուն և Անկարան սկսել են «ուժեղ անհանգստություն» դրսևորել Եվրոպայի էներգետիկ անվտանգության վերաբերյալ կառուցելով էներգետիկ նոր համակցություններ, որպեսի փակեն ամերիկյան էներգետիկ քաղաքականության բացը, որն առաջացել է կապված ուկրաինական ճգնաժամի հետ: Ռայխմանի համալսարանի գլոբալ էներգետիկ հարցերով ճանաչված իսրայելցի փորձագետ Ամիտ Մորը մեկնաբանելով իրավիճակը, կարծում է, որ այդ կերպ «Բաքուն և Անկարան սկսում են միանալ Արևմուտքի էներգետիկ լծակները Պուտինից խլելու գործողությանը»։

Դրա համար էլ զգացողություն կա, որ Հայաստանը, Ադրբեջանը և Թուրքիան, տարբեր կերպ վարվելով, ընդհանուր առմամբ նույն կերպ են գնահատում աշխարհաքաղաքական հեռանկարները կապված ուկրաինական ճգնաժամի հետ։ Ստեղծվել է ինտրիգային իրավիճակ, որի մասին վերջերս խոսել է տնտեսական գիտությունների դոկտոր, Ադրբեջանի պետական ​​տնտեսագիտական ​​համալսարանի պրոֆեսոր Էլշադ Մամեդովը։ Նրա կարծիքով օբյեկտիվ գնահատման համար պետք է հաշվի առնել հետևյալ գործոնները: Նախ տնտեսության օբյեկտիվ իրողություններն այնպիսին են, որ զգալիորեն կրճատվում է Արևմուտքի ազդեցությունն Անդրկովկասում։ Երկրորդ հերթին Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների սահմանումից հետո նա արագորեն կսկսի ներմուծման փոխարինման նախագծերը և ակտիվորեն դուրս կգա նոր շուկաներ, այդ թվում Անդրկովկասում։ Այդ համատեքստում քաղաքական և տնտեսական ազդեցությունն ընդլայնելու համար պետք է ակնկալել ավելի ակտիվ գործողություններ այդ տարածաշրջանում։ Բայց ճշմարտությունն այն է, որ իրադարձությունների նման ընթացքը ձեռնտու չէ Անդրկովկասի բոլոր քաղաքական ուժերին։ Եթե ​​վերադառնանք ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագրին, ապա այնտեղ 2010 թվականից ի վեր մեծացել է Կրեմլի դերը որպես միջնորդ, Վաշինգտոնն ու Փարիզը, ընդհակառակը, կորցրել են իրենց դիրքերը, և հիմա ԱՄՆ-ն ու Ֆրանսիան որպես համանախագահող երկրներ, կարող են փորձել վերականգնել իրենց ազդեցության մի մասը դրան ներգրավելով նաև Թուրքիային։ Այսպիսով, ի՞նչ է սպասվում ԵԱՀԿ Մինսկի խմբին, արդյո՞ք նա որևէ դեր կխաղա։ Հայաստանն ասում է այո, Բաքուն ասում է հաստատապես ոչ, Թուրքիան իր խաղն է խաղում, ինտրիգին միանում է նաև Իրանը։ Բայց գլխավոր խոսքը դեռ Մոսկվայինն է, որը կարող է ինտրիգը տանել միջազգային դիվանագիտության հետնաբակ, կամ պարտվել։ Իսկ եթե Ռուսաստանը պարտվի, ապա, բնականաբար, Թուրքիան կշահի ամեն ինչ, և կդառնա Անդրկովկասի ամենաազդեցիկ ուժը, իսկ հետո կսկսի ավելի ակտիվ փայտեր խցկել Մոսկվայի անիվների մեջ այլ ուղղություններով։ Այսպիսով, եկել է կարևոր որոշումների ընդունման ժամանակը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

 

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное