Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բանկերը մերժում են ոչ միայն ՊԲ զինծառայողներին, այլև առհասարակ արցախցիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սոցցանցերում տեղեկություններ շրջանառվեցին, որ հայաստանյան բանկերը մերժում են վարկեր տրամադրել Պաշտպանության բանակի (ՊԲ) զինծառայողներին։

168.am-ի՝ Արցախի իշխանություններին մոտ կանգնած աղբյուրների փոխանցմամբ, խոսքը զուտ ՊԲ զինծառայողներին չի վերաբերում, այլ բոլոր արցախցիներին: Եվ քանի որ ռիսկերը մեծ են, գրավի դեպքում խնդիր չի լինում:

Միաժամանակ, մեզ փոխանցեցին, որ տարբեր մոտեցումներ են լինում, այսինքն՝ որոշողը բանկն է, լինում են դեպքեր, երբ խնդիրներ չենլինում, և առավել կառուցողական գործելաոճ է դրսևորվում:

Ավելի վաղ 168.am-ը տեղեկություններ էր ստացել արցախցիներից, որ նախքան պատերազմը վերցված վարկերը մարել չկարողանալու համար մոտ մեկ տասնյակ դատական գործեր են բացվել:

Արցախյան մեր հավաստի աղբյուրները տեղեկացրեցին, որ բանկերի հետ Արցախի իշխանությունները բանակցություններ են վարում, ներկայացնում տարբեր առաջարկներ, որպեսզի բոլոր վարկառուների հարցերին լուծում տրվի, սակայն դեռ վերջնական լուծման գալ չի հաջողվում, քանի որ ոչ բոլոր բանկերն են փոխզիջման գնում:

Օրինակ, Արցախի ղեկավարությունն առաջարկել է 3 տարի միայն վարկի տոկոսները փակել, հետո նոր մտածել մայր գումարի մասին:

Ակնկալվում է, որ մինչև այս ամսվա վերջ բանկերն Արցախի իշխանությունների հետ որևէ հայտարարի կգան:

Մյուս կողմից՝ որոշ խմբերի վարկեր փակվել են:

Արցախի ներդրումային հիմնադրամը պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց ֆինանսական աջակցության ծրագիր է մշակել:

Ծրագրի շրջանակում 15.02.2022թ. դրությամբ ստացվել է 47074 առցանց դիմում, որոնցից 1999 դիմում մերժվել է, 7589 դիմում չեղարկվել է սխալ կամ կրկնակի տվյալների լրացման պատճառով, մշակվել և հաստատվել է պատերազմական գործողությունների հետևանքով մշտական բնակության վայրից տեղահանված քաղաքացիների, զոհված կամ անհայտ բացակայող համարվող անձանց ընտանիքի անդամների 9069 դիմում, 1622 դիմումների մասով լրացուցիչ հարցումներ են ուղարկվել համապատասխան մարմիններ և ֆինանսավարկային կազմակերպություններ, 26795 դիմում նախնական մշակման փուլում է:

15.02.2022թ. դրությամբ 23 ֆինանսավարկային կազմակերպությունների և հիմնադրամներին տրամադրվել է 20970 վարկի աջակցման երաշխավորագիր՝ 10.8 մլրդ դրամի չափով, որից 1478 (2.8 մլրդ)՝ գյուղատնտեսական, և 19263 (7.2 մլրդ)՝ սպառողական, և 229 (846 մլն)՝ հիպոթեքային վարկեր են:

2020թ. սեպտեմբերի 27-ից հետո քաղաքացիների կողմից վճարված և վերադարձման ենթակա գումարների մասով հաստատված հայտերի ֆինանսավորման գործընթացը նույնպես սկսվել է:

Հաշվետու ժամանակաշրջանում իրավաբանական անձանց տրամադրվող աջակցությունից օգտվելու նպատակով առցանց եղանակով ստացվել է 478 դիմում, որից 146 դիմում պատերազմական գործողությունների հետևանքով բռնազավթված տարածքներում գույք կամ եկամտի աղբյուր կորցնելու հետևանքով վնասներ կրած տնտեսվարողներ են (մոտ 60 մլրդ դրամ), 332 դիմում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու տնտեսվարողներ (մոտ 800 մլն դրամ):

15.02.2022թ. դրությամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. ապրիլի 1-ը հաշվեգրված տոկոսագումարի հատուցման շահառու հանդիսացող իրավաբանական անձանց մասով հաստատվել է 19 վարկային պայմանագիր, աջակցության չափը կազմել է 8.6 մլն դրամ և 1.4 հազար ԱՄՆ դոլար գումար:

Մեր տեղեկություններով՝ իրավաբանական անձանցիցայսաջակցությունից օգտվել են, օրինակ, մանրածախ խանութ, ավտովերանորոգման կետ, հացաբուլկեղենի արտադրամաս, գեղեցկության սրահունեցածները:

Բայց քանի որ արցախցիների վարկային խնդիրները հայաստանյան բանկերի հետ դեռ ամբողջությամբ լուծված չեն, կան դատական գործեր,168.am-ը հետևողական է լինելու, և որևէ նորության դեպքում այն ներկայացնելու ենք:

Պատերազմից անմիջապես հետո 168.am-ը գրել էր, թե քանի հանք, ՀԷԿ և գործարան, տնտեսական այլ ռեսուրսներ են Ադրբեջանի վերահսկողությանն անցել:

Մասնավորապես, Ադրբեջանին է անցել Արցախի 36 հէկ-երից 30-ը, Կովսականի «Գոլդ Սթար» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ոսկու հանքը, քարի հանքեր:

Ինչ վերաբերում է գինեգործության և գորգագործության ոլորտներում բիզնես կորուստներին, Արցախի կառավարությունից հայտնել էին, որ ադրբեջանական վերահսկողությանն է անցել Շուշի քաղաքում գործող «Ղարաբաղ Կարպետ» ընկերությանըպատկանող գորգերի արտադրամասը, Շուշիի տեխնոլոգիական համալսարանին պատկանող պահածոների, հյութերի, բիոկոսմետիկայի արտադրամասերը, «Նանե» ապրանքանիշով բուսական թեյերի արտադրամասը:

Ադրբեջանին է անցել նաևՀադրութի շրջանի Տող գյուղի «Կատարո» ապրանքանիշով գինեգործարանը, Հադրութ քաղաքի պահածոների, ալկոհոլային խմիչքների գործարաններ:

Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРТрамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня«Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянНа автодороге Ереван-Севан произошел камнепадОппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеЛучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТО Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как власти скрывают реальную угрозу. «Паст»Административный суд удовлетворил иск ААЦ по делу монастыря ОванаванкГенрих Мхитарян продлит свой контракт с «Интером» до 2027 годаАрмения заняла 70-е место в Глобальном индексе прав детей KidsRights 2026Представитель Антикоррупционного комитета: Нет доказательств воздействия публикаций комитета на выбор избирателейСамый опасный астероид десятилетия: Что известно о 2024 YR4 и стоит ли его бояться?Боррель: расширение функций ЕК привело к полному хаосу во внешней политике ЕСПочему ребёнок не хочет есть: учёные впервые нашли реальные способы леченияОппозиция пойдет до победного конца: Карапетян о планах по отстранению премьераБеспрецедентно жесткие импульсы Москвы: армяно-российские отношения приближаются к точке невозврата: «Паст»Что пыталась предотвратить власть в Гюмри? «Паст»Новая география общественного доверия: как политическая позиция стала основным инструментом борьбы с несправедливостью: «Паст»Оппозиционная консолидация: инициатива Самвела Карапетяна становится осью поствыборного периода: «Паст»С начала года Армению посетили 44 гражданина АзербайджанаАрмянские вина получили высокую оценку авторитетного издания Robert Parker Wine AdvocateМы не видим необходимости реагировать: Пашинян о признании Израилем Геноцида армян«Футболист высочайшего уровня»: Булыкин ответил критикам Роналду США и Иран достигли новой договоренности
Самое популярное