Սարգիս Ադամյանը չի միանա հավաքականին
ՍՊՈՐՏՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմում կրկին կորուստ կա ընկերական խաղերից առաջ: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Սարգիս Ադամյանը ևս չի միանա հավաքականին` իր թիմի կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով: Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հովհաննես Համբարձումյանը չիմիանա Հայաստանի ազգային հավաքականին: Մեր պաշտպանի COVID-19-ի թեստը դրական է:
Նրա փոխարեն հավաքական է հրավիրվել «Նոայի» պաշտպան Ժորդի Արարատը:
Վնասվածքի պատճառով հավաքականին չի միանա նաև Լուկաս Սելարայանը: