Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանին հակացուցված է վա բանկը, կամ Ղարաբաղը «ցնցելու» սահմանները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

eadaily.com–ը գրում է, որ ռուս քաղաքագետ Վյաչեսլավ Միխայլովը EADaily-ին տված հարցազրույցում մեկնաբանել է աճող լարվածությունը ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում։

- Ինչո՞վ է պայմանավորված Ղարաբաղում ռազմական ակտիվության ներկայիս աճը։

- Տարածաշրջանը շատ առումներով մնում է որպես բաց վերք, իսկ 44-օրյա պատերազմի ավարտից հետո դրա վրա դրված «կարերը» ամբողջությամբ չեն լավացել։ Ուկրաինայում աշխարհաքաղաքական պայթյունը չէր կարող չանդրադառնալ Անդրկովկասում։ Ներկայիս սրացման նախաձեռնողը, որը, բարեբախտաբար, դեռ բավական լոկալ բնույթ է կրում, ակնհայտ է։ Դա Ադրբեջանն է։

Բաքուն երկու հիմնական պատճառ ունի խարխլելու տարածաշրջանային ստատուս քվոն։ Նախ, Ուկրաինայում և այս երկրի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները Բաքվի մոտ մեծ մտավախություններ են առաջացրել սեփական ղարաբաղյան ապագայի համար։ Ծառացել է ևս հինգ տարով ռուս խաղաղապահների մանդատի երկարաձգման հարցը։ 2025 թվականի աշունը դեռ շատ հեռու է, սակայն ուկրաինական ճգնաժամն արագացրել է որոշակի գործընթացները։ Բաքուն ինտուիտիվ կերպով զգում է, որ Մոսկվան մտադիր չէ սահմանափակվել Ղարաբաղում մեկ հնգամյա ժամկետով։ Եվ ոչ միայն ինտուիտիվ: Այդ մասին են վկայում տարածաշրջանում ռուսական բանակի կոնկրետ գործողությունները։ Բաքվին դուր չի գալիս Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական հայտարարություններում Լեռնային Ղարաբաղ անվանման հայտնվելը։ Բաքուն արդեն լրջորեն է մտածում Մոսկվայի անորոշ ապագայով խաղաղարարի դերում լինելու հեռանկարի մասին։ Անգամ հպանցիկ հայացքը ադրբեջանական հրապարակումների վերնագրերին հստակ ցույց է տալիս, թե Բաքուն ու՞մ է համակրում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում։ Ամեն ինչ անցնում է սեփական «ղարաբաղյան ֆիլտրով»։ Հիմնական բանն այն է, որ Ռուսաստանին պետք է ինչ որ կերպ «զսպել», հակառակ դեպքում նրա հատուկ գործողությունը կարող է տեղի ունենալ նաև հարավային ճակատում…

Երկրորդ պատճառը թուրքականն է։ Բաքվի գործողությունները տարածաշրջանում սերտորեն համաձայնեցված են Անկարայի հետ։ Ադրբեջանա-թուրքական տանդեմի համար 44-օրյա հաջող պատերազմից հետո նման համակարգումը միայն ակտիվացել է ստանալով, ըստ էության, ավարտված բնույթ։ Բաքվի «մեծ եղբորը» նույնպես հետաքրքրում է ներկա փուլում Ղարաբաղի «կառավարելի բռնկումը»։ Թուրքիայի վիրավորված աշխարհաքաղաքական մեծամտությունը Կիևի ռեժիմի դեմ Ռուսաստանի կոշտ գործողությունների ֆոնին էլ ավելի է աճել։ Անկարան տենդագին ռեսուրսներ է փնտրում իր ուժերը Մոսկվային ցույց տալու համար: Թուրքիայի ղեկավարությունը այն կարծիքին է, որ Ղարաբաղում կարելի է ցույց տալ Ռուսաստանի դիրքերի «խոցելիությունը»։

- Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որը Ռուսաստանի և Ադրբեջանի կողմից քաղաքական ամենաբարձր մակարդակով ստորագրվել է փետրվարի 22-ին, Ուկրաինայի ապառազմականացման և ապաազգայնացման հատուկ ռազմական գործողության մեկնարկից մի քանի ժամ առաջ, թվում էր, թե վերացնում էր լուրջ սրացման վտանգները Մոսկվայի համար հարավային ուղղությամբ, բայց ստացվում է, որ դա այդպե՞ս չէ:

- Փաստորեն, ձեր նշած համաձայնագրով նման վտանգը նվազագույնի է հասցվել։ Բայց, ցավոք, դա հնարավոր չէ ամբողջությամբ վերացնել։ Բաքուն հասել է հռչակագրի տեքստում «միջազգային ահաբեկչության, ծայրահեղականության և անջատողականության սպառնալիքներին հակազդելու և չեզոքացնելու ջանքերը միավորելու մասին» կետի ներառմանը և կշարունակի ամեն կերպ ազդարարել այդ կոնկրետ դրույթի նշանակությունը։ Թե ու՞մ ի նկատի ունի նա «անջատողականներ» ասելով, դժվար չէ հասկանալ։ Ավելին, հռչակագիրը ոչինչ չի տվել Ռուսաստանին խաղաղապահ մանդատի հնարավոր երկարաձգման հարցը առաջ մղելու համար։ Այդ հարցի շուրջ սակարկում դեռ պետք է լինի, և շատ կոշտ, ինչպես կարող ենք հասկանալ: Ուստի, Բաքուն ժամանակից շուտ փորձում է դրան մոտենալ ամբողջությամբ զինված ցույց տալով իր անհամաձայնությունը Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքական այնպիսի հեռանկարի հետ, որը դուրս է նրա տարածքից։ Ղարաբաղի գյուղերի ականանետային գնդակոծությունը յուրատեսակ նախերգանք է և, միևնույն ժամանակ, Ռուսաստանին ուղղված հրավեր սկսելու այդ սակարկությունը հենց հիմա։ Բաքուն մինչև վերջ կխուսափի այնպիսի վա բանկից, որը կբերի հակազդեցություն Մոսկվայի կողմից։ Ռուսաստանի համբերության սահմանները ստուգելը այնպես, ինչպես որոշեց անել Վլադիմիր Զելենսկին, նրա ադրբեջանցի գործընկերն ակնհայտորեն տրամադրված չէ։ Ռուսաստանը հիմա, փաստացի, կրում է Ղարաբաղում կայունության, բնակչության անվտանգության ապահովման հիմնական պատասխանատվությունը։ Ուստի խաղաղության պարտադրելու նրա կարողության փորձարկումը ճակատագրական սխալ կլինի նրա հարավային հարևանի համար: Միևնույն ժամանակ այդ հարևանը ազդանշաններ է ուղարկում, որ չի լռելու և բոլոր հարցերը փակված չի համարում փետրվարյան հռչակագրի ստորագրման արդյունքում։

- Ի՞նչ կփորձի ստանալ Բաքուն ռուսական խաղաղապահ մանդատը երկարացնելու իր հնարավոր համաձայնության դիմաց:

-Կարծում եմ շատ բան։ Բաքվի պահանջների կոնկրետ տարրերն այժմ թվարկելը վաղաժամ է։ Սակայն կասկած չկա, որ դրանք լինելու են ադրբեջանա-թուրքական տանդեմի միասնական պահանջները, ինչը նշանակում է, որ Բաքվի և Անկարայի առաջարկով դրանց կտրվի հնարավորինս լայն ձևաչափ չսահմանափակվելով միայն անդրկովկասյան օրակարգով։ Ի դեպ, սա ևս մեկ պատճառ է, որ Թուրքիան Ռուսաստանին ցույց տա իր «մկանները» Կովկասում։ Ուկրաինական ճգնաժամը նրան այլ ելք չի թողնում։ Իլհամ Ալիևը պետք է նպաստի Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության վերարտադրությանը 2023 թվականի ամռանը Թուրքիայում կայանալիք ընտրությունների ժամանակ։ Պետք է ակնկալել, որ այդ ժամկետին ավելի մոտ պահին կողմերը որոշումներ կկայացնեն «ի՞նչ պետք է անել Ղարաբաղի հետ» հարցի շուրջ։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Целенаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана Трамп: Переговоры с Ираном будут идти всю неделю: военные удары отложены на 5 днейОрбан: спецслужбы Украины прослушивали телефон главы МИД ВенгрииГлава МИД отказался комментировать запрет властей на участие Католикоса в похоронах Патриарха ГрузииКонфликт вокруг Ирана взвинтил цены на российскую нефть более чем на 70% МИД: Армения и Турция обсуждают возможность учреждения стипендий для студентов двух стран в собственных вузахИран заявил об атаках на объекты США и союзников на Ближнем Востоке За два месяца девять лет восполнится? «Паст»Освещения мероприятия блока «Армения» набрали около 15 миллионов просмотров: «Паст»Только стыд и позор из-за властей: «Паст»Кто такой Марио Науфал, которому дал интервью Нарек Карапетян? «Паст»В Иране заявили, что нанесли удар по израильским топливозаправщикамТатоян - Пашиняну: Соберите свои «сердечки» и «смайлики» и готовьтесь стать бывшимИранский удар по базе Али аль‑Салем: 3 кувейтских Eurofighter уничтожены, 2 итальянских поврежденыГроссмейстер Айк Мартиросян стартовал с двух побед на международном турнире в ТашкентеБиблиотека Русской Общины АрменииВ КСИР отметили, что страна даже во время войны с США и Израилем продолжает производство боеприпасов WSJ: Трамп намерен пересмотреть иммиграционную политику страныГосдеп: более 70 тыс. американцев покинули Ближний Восток после ударов по ИрануКакие «инструменты» используют власти? «Паст»Потеря памяти или преднамеренность? «Паст»«Лакмусовая бумажка» для оппозиционного поля и избирателей: «Паст»«Такие люди сами у себя в шахматы выигрывают»: Захарова раскритиковала выступление Пашиняна в ЕвропарламентеАзербайджанцы разрушили воинские мемориалы в селе Хнацах в АрцахеИран пригрозил «сжечь дотла» всю энергоинфраструктуру врагаЦены на нефть выросли после ударов по нефтегазовым объектам ИранаВ небе над США взорвался семитонный метеорФонд развития «Керон» и фонд «Музыка во имя будущего» сотрудничают во имя молодых талантовНАТО размещает дополнительную систему Patriot в ТурцииТатоян: Мир возможен только тогда, когда ты силен и можешь защитить себяИзраиль разбомбил Ливан: есть погибшие, разрушено здание в центре БейрутаНа мир обрушатся беспрецедентно высокие температурыПрезидент Кубы ответил на угрозы США: Любой внешний агрессор столкнется с непреодолимым сопротивлением«Проблема не только в том, чтобы сменить Никола, проблема в том, чтобы после этого у нас была четкая концепция управления государством»։ «Паст»Почему знак «Серых волков» ассоциируется с жестами ГД-вских? «Паст»Региональные «экскурсии» Пашиняна проходят на полупустых улицах: «Паст»Когда дети становятся частью пропаганды: «невинный разговор» или?... «Паст»Звуки бомбежек слышны, но в армянской общине паники нет: СомунджянГлава МИД Индии поблагодарил Армению за помощь в эвакуации индийских граждан из ИранаThe New York Times рекомендует попробовать женгялов хац в Лос-АнджелесеАрмянский борец Сурен Агаджанян завоевал золото чемпионата Европы U23«Если у вас ничего не болит - проверьте, может, вы умерли»: Ирина Оганесян о пути балерины на стыке боли и любовиСемья незаконно удерживаемого в Баку Рубена Варданяна выступила с вызывающим тревогу заявлениемСША заключили соглашения по энергоносителям с партнерами в Азии на $57 млрдМинистр юстиции РА: Текст нового проекта Конституции Армении уже готовЗавершилась международная туристическая выставка «MITT 2026»: Были обсуждены имеющиеся возможности
Самое популярное