Լուկաշենկոն մեղադրել է Արևմուտքին Ուկրաինան պատերազմի մեջ ներքաշելու համար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ռուսաստանն ունի բոլոր հիմքերը՝ չվստահելու Ուկրաինայի ներկայիս ղեկավարությանը: Այս մասին նա խոսել է ճապոնական TBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Լուկաշենկոն անդրադարձել է ռուս-ուկրաինական հակամարտությանն ու Ուկրաինայում ներկայում ծավալվող գործողություններին: «Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության նախօրեին ես անում էի ամեն բան, որպեսզի չլիներ պատերազմ ու հաստատվեր խաղաղություն: Ես անգամ պատրաստ էի փակել սահմանը Դոնբասի և Ռուսաստանի միջև: Այդ 400 կիլոմետրը ես պատրաստ էի փակել իմ սահմանապահներով, Ուկրաինային այլ աջակցություն ցուցաբերեի: Ռուսաստանը համաձայնել էր սրան: Իսկ Ուկրաինան հրաժարվեց: Ինչո՞ւ: Քանի որ Արևմուտքը նրան հրում էր դեպի այս պատերազմը»,- հայտարարել է Լուկաշենկոն:
Նա նշել է, որ Ուկրաինան չպետք է դառնա հարթակ Ռուսաստանի դեմ հարձակման համար: Լուկաշենկոն ընդգծել է, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կառավարում են ամերիկացիները: