ՌԴ-ին աջակցելու դեպքում Չինաստանին հետևանքներ են սպասվում․ Բայդենը՝ Սի Ծինփինին
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է, որ ՌԴ-ին աջակցելու դեպքում Չինաստանին հետևանքներ են սպասվում։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։
Բայդենը նաև ասել է, որ կողմ է Ուկրաինայում իրավիճակի դիվանագիտական կարգավորմանը։
Առաջնորդները համամիտ են եղել, որ անհրաժեշտ է պահել կապի բաց գծերը՝ ԱՄՆ-ի և Չինաստանի մրցակցությունը կարգավորելու համար։