Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Անհնար է կռվել Ռուսաստանի դեմ. Զելենսկին դա ուղղակի չհասկացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

eurasia.expert-ը գրում է, որ Հայաստանում Ռուսաստանի տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Շահգելդյանը eurasia.expert-ի լրագրողի հետ զրուցել է այն մասին, թե ինչպես է ընկալվում Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում և ինչպես դա կարող է ազդել Անդրկովկասում տիրող իրավիճակի վրա։

-Մհեր Լևոնովիչ, ինչպե՞ս են Հայաստանում ընկալում Ռուսաստանի կողմից առաջարկված անվտանգության երաշխիքներից ԱՄՆ-ի փաստացի հրաժարվելը։ Ի՞նչ է դա նշանակում Եվրոպայի և Անդրկովկասի անվտանգության համակարգի համար։

-Պարզ էր, որ Ռուսաստանի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքների մերժումը բերելու էր իրավիճակի սրման։ Ռուսաստանը պետք է մեխանիզմներ գտներ իր սահմանների մոտ առաջացած սպառնալիքները զսպելու համար։ Մինսկի համաձայնագրում, ցավոք, առաջացել և ընդլայնվել էր քայքայումը։ Ընդ որում, այդ ամենն ուղեկցվում էր քաղաքական և տեղեկատվական-հոգեբանական պատերազմի վարմամբ և Ուկրաինայի ռազմականացմամբ։ Դա էլ հանգեցրել է Ռուսաստանի համար միակողմանի «անվտանգության երկընտրանքի»: Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո երկրորդ անգամ դիվանագիտությունը միտումնավոր մղվել է հետնաբակ, և նախապատվությունը տրվել է զենքին։ Դա տեսանելի է բոլորի համար։ Եթե ​​այդպես շարունակվի երկարաժամկետ հեռանկարում, ապա աշխարհը կվերածվի նրան, որ անվտանգությունը կնույնականացվի միայն ռազմական ուժի հետ: Հարավային Կովկասի համար կարելի է ենթադրել, որ եթե ուկրաինական զինված ուժերն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցնեն Դոնեցկն ու Լուգանսկը, ապա Ադրբեջանում, Թուրքիայի աջակցությամբ, դեպի պատերազմ շարժումը նույնպես կակտիվանա, որն էլ կվերածվի տարածաշրջանային նոր հակամարտության։

- Ուկրաինական իրադարձություններն ի՞նչ ազդեցություն կունենան ռուս-հայկական հարաբերությունների վրա։

- Հայաստանի հանրային ընկալման մեջ կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչությանը պաշտպանելու Ռուսաստանի որոշումը լեգիտիմ է ընկալվում։ Մեծամասնության համակրանքը ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակչության կողմն է, բացառությամբ մի քանի կողմնակալ խմբերի: Միևնույն ժամանակ, մնում է ուժեղ բացասական տպավորությունն այն բանից, որ Ուկրաինան ցուցադրաբար գործում է Ադրբեջանի ռազմական մեթոդներով:

-Ինչո՞ւ ուկրաինական ճգնաժամը չլուծվեց դիվանագիտական ​​ճանապարհով։

-Դրանք երեք մակարդակի խնդիրներ էին։ Նախ ուկրաինական իշխանության մակարդակը։ Զելենսկին պատերազմը տեսնում էր որպես իշխանությունը պահելու հնարավորություն։ Ուկրաինայում ձախողվել են տնտեսական բարեփոխումները և կոռուպցիայի դեմ պայքարը, արտագաղթը կտրուկ աճել է, իսկ քաղաքական ուժերի վրա ճնշումներն ու արհեստական ​​քրեական դատավարությունները լիովին սասանել են Զելենսկու դիրքերը և, ամենայն հավանականությամբ, նա չէր վերընտրվի։

Երկրորդը Եվրոպայի տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունն է։ Արևմուտքում ՆԱՏՕ-ի դաշնակիցների շահերը բաժանվել են. արևմտյան եվրոպացիները, այսինքն՝ «Կարոլինգյան Եվրոպան», հատկապես գերմանացիներն ու ֆրանսիացիները, չեն ցանկանում տեսնել դիվանագիտական ​​ջանքերի ձախողում Եվրոպայում Ղարաբաղի հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձախողումից հետո։ Բայց «բրեկզիտից» հետո Բրիտանիան Եվրոպայում փորձում է հագնել գլոբալ խաղացողի իր հին փոշոտ ֆրակը, բարձրացրել է խաղադրույքները և խաղում է իրավիճակը շրջելու համար:

Երրորդը գլոբալ աշխարհաքաղաքականությունն է։ Իհարկե, «առաջին ջութակի» դերը խաղում է ԱՄՆ-ը, բայց ամերիկյան վարչակազմի ոչ այնքան համահունչ ներքին կառուցվածքը ցույց է տալիս, որ քաղաքական պլանավորումը գալիս է Լոնդոնից, որը շատ սերտ համագործակցում է Լեհաստանի, Բալթյան երկրների և Թուրքիայի հետ: Դա տարբեր երկրներին պատերազմի մեջ ներքաշելու բրիտանական հին դիվանագիտական ​​մեթոդն է, իսկ Զելենսկին դա չի հասկացել։ Ամերիկացիները չեն պատրաստվում կռվել Ռուսաստանի դեմ, բայց դեմ չեն թուլացնել նրան: 

- Ինչպե՞ս է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունը փոխում աշխարհաքաղաքական հավասարակշռությունը:

-Իրավիճակն արդեն փոխվել է։ Բայց քանի որ աշխարհաքաղաքականությունը երկարաժամկետ պրոցես է, պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու երկարաժամկետ տեսանկյունից։ Դեռ վաղ է լիովին կանխատեսել Ուկրաինայի ներկայիս կառավարության դիրքորոշումը, սակայն Զելենսկին արդեն երկու հայտարարություն է արել. Ուկրաինան մենակ է մնացել, և որ Կիևը պատրաստ է բանակցել Ուկրաինայի համար չեզոք կարգավիճակի շուրջ։

-Ի՞նչ սցենարներով կզարգանա իրավիճակը Ուկրաինայի շուրջ և ի՞նչ նշանակություն կունենա այն Հայաստանի համար։

- Հանուն գոյատևման ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի բնակիչների որոշումը պետք է դիտարկվի միջազգային հանրության կողմից  ժողովուրդների ինքնորոշման օրինական իրավունքի տեսանկյունից: Այդ իրավունքը, չգիտես ինչու, միջազգային կազմակերպությունները կիրառում են Թիմորի, Սուդանի, Կոսովոյի նկատմամբ, իսկ Դոնեցկի, Լուգանսկի և Ղարաբաղի համար դա չի կիրառվում: Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ոչ միայն ռազմավարական դաշնակցային հարաբերություններ, այլ նաև պատմական ու քաղաքակրթական ազգակցական կապ։ Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հզորության և անվտանգության բարձրացմամբ։ Մենք նաև երկարաժամկետ աշխարհաքաղաքական շահեր ունենք տարածաշրջանում, հատկապես անվտանգության ոլորտում։ Թուրքիան Հարավային Կովկասում, անկախ նրանից, թե ինչ մարտավարական քայլեր է ձեռնարկում, երկարաժամկետ հեռանկարում եղել է, կա և կլինի ՆԱՏՕ-ի անդամ և կապված անգլո-սաքսոնական աշխարհի հետ: Նա  նաև երազում է Մեծ Թուրանի մասին: Իսկ դա հաստատուն է, որը չի փոխվում:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждут
Самое популярное