Այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում. Նարիշկին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտնել է, որ այս պահին որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա ապագա տեղն աշխարհում, գրում է tvzvezda.ru-ն։
Պաշտոնյան ընդգծել է, որ երկիրը երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցում։
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում։ Որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում: Ինքնիշխանությունը մեր քաղաքացիների բարեկեցության և արժանապատվության գրավականն է, այն մեր երեխաների ապագան է»,- ասել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։
Նարիշկինն ընդգծել է, որ դրա ապահովման հարցերը միշտ զբաղեցրել են առաջատար տեղերից մեկը, քանի որ «հակառակ դեպքում Ռուսաստանը կդադարի գոյություն ունենալ»։