Մոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել. Պեսկով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան Պեկինից օգնություն չի խնդրել Ուկրաինայում հատուկ ռազմական գործողություն իրականացնելու համար։ Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։
Ի պատասխան լրագրողի խնդրանքին՝ հաստատել կամ հերքել Financial Times-ի հրապարակումը, ըստ որի Սպիտակ տունը տեղեկություն է ստացել այն մասին, որ Ռուսաստանը իբր ռազմական օգնություն է խնդրել Չինաստանից Ուկրաինայում հատուկ գործողության համար, Պեսկովը բացասական պատասխան է տվել։
«Ո՛չ»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք դա ճիշտ է։
Հիշեցնենք, որ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լինցզյանը հայտնել է, որ ԱՄՆ-ից ստացված հաղորդագրություններն այն մասին, թե իբր Ռուսաստանը Չինաստանից ռազմական օգնություն է խնդրել Ուկրաինայում հատուկ գործողության համար, ապատեղեկատվություն են։