111 նոր դեպք, 2 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 111–ով և դարձել 421 953: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 3 533 մարդ (-174), կատարվել է 2 933 020 (+2939) թեստավորում, առողջացել են վարակվածներից 408 215 (+282): Վարակի զոհ դարձածների ընդհանուր թիվը վերջին մեկ օրում ավելացել է 2–ով և դարձել 8570։