Թուրքիան կօգտագործի բոլոր ռեսուրսները տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ պատրաստ է օգտագործել Բոսֆորի և Դարդանելի կարգավիճակի վերաբերյալ Մոնտրոյի կոնվենցիայով Անկարային տրված լիազորությունները՝ տարածաշրջանում խաղաղությունը պահպանելու համար։
Այս մասին, NTV հեռուստաալիքի փոխանցմամբ, Էրդողանն ասել է ուրբաթ Անթալիայում դիվանագիտական ֆորումի բացմանը։
«Մենք կօգտագործենք մեր բոլոր ռեսուրսները, կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք խաղաղությունն ու անդորրը մեր տարածաշրջանում: Մենք նաև օգտագործում ենք այն լիազորությունները, որոնք մեզ տալիս է Մոնտրոյի կոնվենցիան», - ասել է նա: