Մոտ ապագայում կարող է կայանալ Պուտին-Զելենսկի հանդիպում. Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընն ուրբաթ կարծիք է հայտնել, որ մոտ ապագայում կարող է կայանալ Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը։
«Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ նախագահ Պուտինն առանց վարանելու կհանդիպի Զելենսկու հետ: Սա լավ նշան եմ համարում։ Հիմքեր կան ենթադրելու, որ հանդիպում տեղի կունենա, հնարավոր է, մոտ ապագայում ինչ-որ պահի»,- ասել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակը, որին մեջբերում է Cumhuriyet թերթը։
Նա նաև կրկնել է, որ Թուրքիան այս փուլում մտադիր չէ միանալ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին։