ՌԴ հարավում օդային տարածքի փակումը երկարաձգվել է մինչև մարտի 20-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի ավիացիոն իշխանությունները երկարացրել են երկրի հարավում օդային տարածքի փակումը մինչև մարտի 20-ը, ՏԱՍՍ-ին հայտնել է տրանսպորտի նախարարության աղբյուրը։
«Մինչև մարտի 20-ը Մոսկվայի ժամանակով ժամը 3:45-ը»,- ասել է նա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռոսավիացիան հայտարարել է, որ Ռուսաստանի հարավում դադարեցրել է մի շարք օդանավակայանների գործունեությունը, քանի որ այդ օդային տարածքը «ապահով չէ քաղաքացիական օդանավերի և ուղևորների համար»։