Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 122, մահվան՝ 3 նոր դեպք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանում մարտի 10-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 140 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421 541-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 3 քաղաքացի, մահացածների թիվը 8563 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք 1 դեպք: Մարտի 10-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված անձանց այլ հիվանդությունից մահվան դեպքերի թիվը 1631 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 10 194-ի:
Մեկ օրում առողջացածների թիվ 235 է, ընդհանուր առողջացածներինը՝ 407 583, փաստացի բուժվողներինը՝ 3937: Մեկ օրում արվել է 2769 թեստավորում, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 2 927 322 թեստավորում: