Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պատմության այս օրը (մարտի 10)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ - Հարավային Կորեա՝ Աշխատանքի օր, Ուկրաինա՝ Հողագործի օր, Ռուսաստան՝ Արխիվների օր, Տիբեթ՝ Տիբեթի ապստամբության օր , Լաոս՝ Ուսուցչի օր, Ադրբեջան՝ Ազգային թատրոնի օր, Մյանմա՝ Չոր սեզոնի սկզբի օր։

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1868-առաջին անգամ «Նաում» թատրոնում իտալական օպերային խմբի կողմից հատվածներ են ներկայացվել Չուխաջյանի «Արշակ 2-րդ» օպերայից։

1904- ծնվել է հայ խորհրդային երգահան Լևոն Խոջա-Էյնաթովը։

1926- ծնվել է ժողովրդական արտիստ, դիրիժոր Արամ Քաթանյանը։

1935- ծնվել է հոգևոր երգիչ, բանասեր Խորեն Պալյանը։

1945- վախճանվել է Հայաստանի Առաջին Հանրապետության երկրորդ վարչապետ Ալեքսանդր Խատիսյանը։

1949 —ծնվել է բուլղարահայ ֆանտաստ գրող Հակոբ Մելքոնյանը։

 1986- վախճանվել է ամերիկահայ գրող Արամ Հայկազը։

1988- «Սովետական Ղարաբաղ» օրաթերթը տպագրել է նյութեր, որտեղ հիշատակվել են «Սումգայիթում իրականացված վայրագությունները»։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բելգիայի և Ուզբեկստանի հետ։

2000 —վախճանվել է խորհրդահայ ֆիզիկոս-քիմիկոս, ակադեմիկոս Քրիստափոր Բաղդասարյանը։

2008-ձերբակալվել են Ալեքսանդր Արզումանյանը և Արարատ Զուրաբյանը։

- Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկու փոփոխություն է կատարել արտակարգ դրության մասին իր հրամանագրում և ուժը կորցրած են ճանաչվել որոշ կետեր։

2013-Նախագահական ընտրությունների պաշտոնական արդյունքները վիճարկող ընդդիմադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաքից հետո հացադուլ է սկսել Երևանի Ազատության հրապարակում։

2015-Ջորջ Քլունին և Ռուբեն Վարդանյանը ազդարարել են նոր մարդասիրական «Ավրորա» մրցանակի ստեղծումը, որը շնորհվելու է հանուն ուրիշների փրկության իրենց կյանքը վտանգած մարդկանց։

2020- Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել իսպանական «Սևիլիայի» նախկին գլխավոր մարզիչ, 64-ամյա Խոակին Կապարոսը:

2021-կտրուկ շրջադարձ է տեղի ունեցան Բանակի սպայակույտի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնազրկելու պատմության շուրջ։ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքում գրել է, որ Գասպարյանն  իրավունքի ուժով համարվում է պաշտոնից ազատված: Դրանից շատ չանցած ուղերձ է տարածել գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը հայտնելով, որ իր ծառայությունը հայրենիքին շարունակելու է այլ կարգավիճակով և դիմել է վարչական դատարան:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

1503- ծնվել է Սրբազան Հռոմի կայսր Ֆերդինանդ 1-ինը։

1535- իսպանացի ծովագնացները Խաղաղ օվկիանոսում Էկվադորից 972 կմ դեպի արևմուտք հայտնաբերել են Գալապագոսյան կղզիները։

1628 —ծնվել է իտալացի բուսաբան և բժիշկ Մարչելլո Մալպինգին, որը հանդիսանում է բույսերի և կենդանիների միկրոսկոպիկ անատոմիայի հիմնադիրներից մեկը։

 1670 —վախճանվել է գերմանացի ալքիմիկ, քիմիկոս, դեղագործ և բժիշկ Հովհանես Ռուդոլֆի Գլաուբերը։

1735- ռուսական զորքերը դուրս են բերվել Բաքվից։

1772- ծնվել է գերմանացի բանաստեղծ Ֆրիդրիխ Շլեգելը։

1804- Ֆրանսիան պաշտոնապես Լուիզիանան հանձնել է ԱՄՆ-ին։

1813 —Գերմանիայում սահմանվել է «Երկաթյա խաչ» ռազմական շքանշանը։

1832-վախճանվել է իտալացի կոմպոզիտոր Մուցիո Կլեմենտին։

1861- վախճանվել է ուկրաինացի բանաստեղծ Տարաս Շևչենկոն։

1862 —ԱՄՆ-ի դաշնային կառավարության կողմից երկրում առաջին անգամ թողարկվել են թղթադրամներ։

1872- վախճանվել է իտալացի լրագրող և քաղաքական գործիչ Ջուզեպպե Մացցինին։

1876 —հեռախոսի ատոնագիր ստանալուց երեք օր անց Ալեքսանդր Բելլին վերջապես հաջողվել է զանգել իր օգնական Թոմաս Ուոտսոնին, որը գտնվում էր հարևան սենյակում։

1879-ծնվել է գերմանացի գրող Յակով Վասերմանը։

1893 —Փղոսկրի Ափը դարձել է ֆրանսիական գաղութ։

1905- Լոնդոնում հիմնադրվել է «Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը։

1910 —Չինաստանում արգելվել է ստրկությունը։

1920- ծնվել է ֆրանսիացի գրող և դրամատուրգ Բորիս Վիան։

1940 - ծնվել է ամերիկացի ճանաչված կինոդերասան և մարտարվեստների վարպետ Չակ Նորիսը։

1940- վախճանվել է ռուս գրող և դրամատուրգ Միխայիլ Բուլգակովը։

1945- ԱՄՆ-ի Ռազմա-օդային ուժերը ռմբակոծել են Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոն, ինչի հետևանքով զոհվել է մոտ 100 000 մարդ։

1952 —Կուբայում Ֆուլխենստինո Բատիստան իրականացրել է հեղաշրջում և իրեն նշանակել «ժամանակավոր նախագահ»։

1953- «New York Herald Tribune» թերթում առաջին անգամ տպագրվել է հանրահայտ ժպիտիկի (սմայլիկ) նախատիպը։

1957- ծնվել է Ալ Քաիդա ահաբեկչական կազմակերպության հիմնադիրներից մեկը հանդիսացող Ուսամա բեն Լադենը։

1958- ծնվել է  դերասանուհի Շերոն Սթոունը։

1967 —ԱՄՆ-ի ավիացիան իրականացրել է Հյուսիսային Վիետնամի արդյունաբերական օբյեկտների առաջին հզոր ռմբակոծությունը։

 1970 —նպատակ ունենալով դադարեցնել թեոլոգիական խմորումները և խթանել էմիգրացիան՝ Իսրայելի Քնիսեդը որոշել է, որ հրեաներ են համարվում ոչ միայն «հրեուհուց ծնվածները», այլ նաև այն բոլոր այն ոչ հրեաները, որոնք ընդունել են հուդայականությունը։

1977-ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Հնդկաստանի, ՀԱՀ-ի աստղագետների մի քանի խմբեր հայտնաբերել են Ուրանի օղակները։

1982 —տեղի է ունեցել մոլորակների քիչ հանդիպող շքերթ․ բոլոր 9-ը մոլորակները հավաքվել են Արեգակից այն կողմ 95 աստիճանի սեկտորում։

 2001 — վախճանվել է «Ի՞նչ, Որտե՞ղ, Ե՞րբ» հեռուստահաղորդման հեղինակ, ռեժիսոր, հեռուստահաղորդավար Վլադիմիր Վորոշիլովը։

2018 —վախճանվել է ֆրանսիացի մոդելյեր «Givenchy» մոդելային տան հիմնադիր Յուբեր դե Ժիվանշին։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияСамолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против РоссииГрубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертами Стипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом Вэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколWSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаА теперь, с альянсом: Татоян меняет формат участия в выборах։ «Паст»Партнер «Подкаста», номер два в предвыборном списке: «Паст»РФ переходит к жесткому сценарию: экспорт «Джермука» в Россию также будет запрещен: «Паст»Какой «мессидж» дала «Сильная Армения» Николу Пашиняну многолюдным митингом? «Паст»Адвокат: 18-летнего Давида Минасяна из больницы перевели в пенитенциарное учреждениеГимнаст Артур Аветисян завоевал полный комплект наград Кубка мира«Армения – земля потомков Ноя»: французское изданиеWSJ: Трамп собирается возобновить удары по Ирану после провала мирных переговоровКто такой Петер Мадьяр, победивший Виктора ОрбанаНарек Карапетян: Венгрия выбрала перемены, скоро и в Армении это произойдетПять военных самолетов с наибольшей дальностью полетаВ Израиле руководителем «Моссада» назначили генерал-майора Романа ГофманаСнова на те же грабли. «Паст»Очередной «пузырь» на политическом поле лопнул. «Паст»Когда сформируется новая власть? «Паст» Гуманитарная миссия «Евразии»: возвращение темы Арцаха в медиаповестку, несмотря на попытки её замалчивания. «Паст»Press TV: Иран пригрозил выйти из переговоров, если бомбардировки Ливана возобновятсяПрокуратура отклонила ходатайство об изменении меры пресечения в отношении Давида МинасянаСК Армении: По факту ДТП в селе Агин Ширакской области инициировано уголовное производствоГлавы МИД Армении и Эстонии подписали меморандум о взаимопонимании между двумя ведомствамиЧисло жертв израильских ударов по Ливану возросло до 303Суд признал, что Пентагон не исполнил решение о восстановлении доступа журналистовГлава МИД Эстонии в Ереване сделал выпад в адрес РоссииЦиклон, снег и резкое потепление: погодные качели в Армении2026 год в Армении ожидается водообильным: объемы весеннего половодья составят от 100% до 160% нормы«Россия с вами» — помощь, которую ждутПустые дома, исчезнувшие субсидии. «Паст»Пашинян втягивает Армению в очень опасную «игру». «Паст»«Когда соответствующие органы годами закрывают на всё глаза» «Паст» Ужас на дорогах Армении. «Паст»Джей Ди Вэнс рассказал, почему считает временное перемирие с Ираном «хрупким»
Самое популярное