Դադարեցրեք սպանությունները հիմա․ Զելենսկին տեսանյութ է հրապարակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին տեսանյութ է հրապարակել և կից գրել․
«Մարիուպոլ։ Ռուսական զորքերի ուղիղ հարվածը ծննդատանը։ Մարդիկ փլատակների տակ են։ Երեխաները փլատակների տակ են։ Սա վայրագություն է։ Դեռ որքա՞ն աշխարհը մեղսակից կլինի ահաբեկչությանծը: Անմիջապես փակիր երկինքը։ Դադարեցրեք սպանությունները հիմա: Դուք ուժ ունեք։ Բայց դու կարծես կորցնում եք մարդկությունը»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»:
ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։
Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։
Տեսանյութը՝ այստեղ։