Ադրբեջանցի դիվանագետները լքել են Կիևը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւկրաինայում, այդ թվում՝ Կիևում, ստեղծված իրավիճակի պատճառով ադրբեջանցի դիվանագետները Կիևից տեղափոխվել են Լվով։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ադրբեջանցի դիվանագետները, որոնք ժամանակավորապես կաշխատեն Լվովում, կշարունակեն իրենց գործունեությունը՝ Ուկրաինայի հայրենակիցների դիմումները, այդ թվում՝ տարհանման հարցերը դիտարկելու համար։