Թուրքիայի ու ԱՄՆ-ի ԶՈւ գլխավոր շտաբերի պետերը հեռախոսազրույց են ունեցել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի գործընկերոջ՝ բանակի գեներալ Մարկ Միլլեյի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ կողմերը մտքեր են փոխանակել ընթացիկ զարգացումների վերաբերյալ և խոսել Ուկրաինայում տիրող իրավիճակի մասին։
Թուրքական լրատվամիջոցներն այլ մանրամասներ չեն հայտնում հեռախոսազրույցից: