Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը երկարաձգվում է մինչև մարտի 8-ը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՕդային տրանսպորտի դաշնային գործակալությունը երկարաձգում է Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածներում թռիչքների արգելքը մինչև մարտի 8-ը: ՏԱՍՍ–ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալության հաղորդագրության մեջ։
«Ռուսաստանի հարավային և կենտրոնական հատվածում գտնվող ռուսական օդանավակայաններ թռիչքների ժամանակավոր սահմանափակման ռեժիմը երկարացվել է մինչև 2022 թվականի մարտի 8-ը, Մոսկվայի ժամանակով ժամը 03:45-ը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Թռիչքները ժամանակավորապես սահմանափակված են Անապայի, Բելգորոդի, Բրյանսկի, Վորոնեժի, Գելենջիկի, Կրասնոդարի, Կուրսկի, Լիպեցկի, Դոնի Ռոստովի, Սիմֆերոպոլի, Էլիստայի օդանավակայաններում։ Ռուսաստանի մնացած օդանավակայանները, այդ թվում՝ միջազգային, նորմալ աշխատում են, ասված է հաղորդագրության մեջ։։
Ուղևորների տեղափոխումը կազմակերպելու համար ռուսական ավիաընկերություններին առաջարկվում է փոխադրումներ կազմակերպել այլընտրանքային երթուղիներով՝ օգտագործելով Սոչիի, Վոլգոգրադի, Միներալնիե Վոդիի, Ստավրոպոլի և Մոսկվայի օդանավակայանները:
Նշենք, որ փետրվարի 24-ից Ռուսաստանը հատուկ ռազմական օպերացիայի ֆոնին մինչև մարտի 2–ը փակել է երկրի հարավում գտնվող իր օդային տարածքի մի մասը քաղաքացիական ինքնաթիռների համար: