Ռուսական ռազմական տեխնիկայի շարասյունը շարժվում է դեպի Կիև․ DW
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱրբանյակներից արված լուսանկարները Կիևի մերձակայքում ֆիքսել են ռուսական մի քանի տասնյակ ռազմական մեքենաներ։ DW-ն գրում է, որ փորձագետները կանխատեսում են ռուսական զորքերի նոր զանգվածային հարձակումներ Կիևի վրա։
Լուսանկարներն արվել են փետրվարի 28-ին, դրանցում ռուսական ռազմատեխնիկայի 60 կիլոմետր երկարությամբ շարասյունն է՝ Կիևից հյուսիս-արևմուտք։ Շարասյունը ձգվում է Կիևի կենտրոնից 25 կմ հեռավորության վրա գտնվող Գոստոմել օդանավակայանի մատույցներից մինչև Պրիբիրսկ գյուղ, հաղորդել է ամերիկյան Maxar արբանյակային ընկերությունը։
Լուսանկարներում երևում են մի քանի տասնյակ տրանսպորտային միջոցներ։