Քաղաքական առաքյալ Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հայտնությունը
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՌոբերտ Մելքոնյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Րաֆֆի Հովհաննիսյանի հերթական հայտնությունն ուղեկցվեց դատարանում շարֆանետման ցուցադրական անմիտ ակցիայով: Քաղաքական առաքյալը կրկին հայտնվեց, քանի որ պաս, ծոմ պահելու շրջանն է և ընթացքում կարելի է հերթական հացադուլը սղղացնել, քաղաքական պայքարի իմիտացիա ստեղծել:
Ոչինչ, որ իր կուսակցությունն արդեն լքում են այդ կուսակցության ակունքներում և պայքարի առաջնագծում կանգնածները: Լքում են լքվածության, անորոշության, քաղաքական պերմանենտ պաս պահող, աղոթող Րաֆֆի Հովհաննիսյանի միջմայրցամաքային կրուիզներից և հակասական պահվածքից հիասթափված:
Այդ կուսակցության «նավաբեկության» բեկորները կշպրտվեն իրենց նման այլ բեկորների և պաշտոնազրկված քաղաքական խաղացողների «ջերմ» գրկաբաց գիրկն ու կփորձեն «լաստանավերով» խցկվել Ազգային ժողով: