UFC․ Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ
ՍՊՈՐՏԽառը մենամարտերի UFC թեթեւ քաշային կարգում 13-րդ համար, ռուսաստանցի Արման Ծառուկյանը հրաժարվել է մենամարտել ռուսաստանցի Իսլամ Մախաչեւի հետ։ Առաջարկը եղել է հնարավոր մենամարտից մի քանի օր առաջ։
«Ինձ առաջարկեցին մենամարտել Իսլամ Մախաչեւի հետ։ Ես հրաժարվեցի։ Այդպիսի մենամարտի պատրաստվելու համար ինձ ավելի շատ ժամանակ է պետք։ Կարծում եմ՝ ապագայում մենք դեռ կհանդիպենք»,- Արման Ծառուկյանի խոսքը մեջբերում է tass.ru-ն։
Արման Ծառուկյանը փետրվարի 26-ին Լաս Վեգասում անցկացվելիք UFC Fight Night մրցաշարում կմենամարտի իսպանացի Խոել Ալվարեսի հետ։
Իսլամ Մախաչեւի մրցակիցը Լաս Վեգասում պետք է լիներ ամերիկացի Բենեիլ Դարիուշը, սակայն նա վնասվածք է ստացել։ Այժմ Մախաչեւը միջանկյալ մենամարտ կանցկացնի ամերիկացի Բոբի Գրինի հետ։